• Latest news

«Հրե» պարուհին օդորակիչի պատճառով ուժեղ այրվածքներ է ստացել

16 հունվարի, 2019  22:05

Բրիտանուհի «հրե» պարուհի Սոֆի Լիի համար Չիկագոյում ելույթ ունենալու հրավերքը ծանր հետեւանքներով է ավարտվել: Աղջիկը պարով է զբաղվում 3 տարեկանից, իսկ վերջին 5 տարում կատարում է կրակի արատշնչում:

New York Post-ը հայտնում է, որ 23-ամյա Սոֆին fire show-ի տարրերով համար ուներ, սակայն հզոր օդորակիչի պատճառով կրակն անցել է նրա մարմնի վրա: Արդյունքում՝ Սոֆին ստացել է դեմքի եւ կրծքի ուժեղ այրվածքներ, նա ստիպված է եղել մեկ ամիս բուժում ստանալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Աղջիկը խոստովանում է, որ չէր կարողանում ո՛չ շնչել, ո՛չ ուտել, իսկ հայելու մեջ իր արտացոլանքը տեսնելով՝ պարզապես արտասվել է: Սակայն սրանով Սոֆիի դժբախտությունները չեն ավարտվել. նրա դեմքին եւ կզակին սկսել են աճել կելոիդային սպիներ (մաշկի կոշտ մանրաթելային շարակցական հյուսվածքի ուռուցքաձեւ աճ): Նման բան հանդիպում է վնասվածքներից հետո, հատկապես դարչնադեղնավուն կամ սեւ մաշկով մարդկանց շրջանում:

Սպիները Սոֆիին կուղեկցեն ամբողջ կյանքում, եւ նա կարող է դրանք միայն շտկել ստերոիդների ներարկման կամ լազերի միջոցով: Հիմա աղջիկը դատական վիճաբանության մեջ է չարաբաստիկ շոուի կազմակերպիչների հետ, որը նրա համար ճակատագրական էր դարձել:

Պարուհին նշում է, որ ողբերգական միջադեպն իրեն ստիպել է վերանայել իր ամբողջ կյանքը, եւ հիմա նա ջանում է այլ աղջիկների օգնել անկախ ամեն ինչից սիրել սեփական արտաքինը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել