• Latest news

Յոթ խորհուրդ՝ ծննդաբերությունից հետո սեքսը բարելավելու համար

3 հունիսի, 2014  23:34

Ծննդաբերությունից հետո կանանց 44 %-ը նյարդայնանում է սեքսից առաջ, իսկ տղամարդկանց 20% դժվարանում է հանդես գալ նախաձեռնողի դերում։ Սա են վկայում բրիտանական Kegel8 ընկերության անցկացրած հարցումները։

Անկախ նրանից, թե Դուք ծննդաբերել եք Ձեր առաջին կամ հինգերորդ երեխային, փորձեք վերականգնել նախկին ջերմ հարաբերությունները՝ հետեւելով գրող Ջուլի Ռեւելենթի 7 խորհուրդներին։

Ինչու՞ սեքսը այլեւս նույնը չէ։

Ձեր բժիշկն ասում է Ձեզ, որ արդեն բավականին ժամանակ է անցել եւ արդեն հանգիստ կարող եք սեքսով զբաղվել, բայց երբ Դուք փորձում եք, Ձեզ մոտ անհարմարություններ եւ ցավեր են առաջանում։

Ծննդաբերության ժամանակ ցավերը, ճիգերը եւ ձգվածքները փոխում են կոնքի կառուցվածը՝ առաջացնելով ցավեր եւ խնդիրներ՝ անգամ սեքսի ժամանակ։

Եթե Դուք կրծքով եք կերակրում, պրոլակտինի մակարդակը Ձեր օրգանիզմում բարձրանում է, ինչը նվազեցնում է լիբիդոն եւ էստրոգենի մակարդակը։ Դրա պատճառով հեշտոցում չորություն է առաջանում, իսկ սեքսը դառնում է ցավոտ։

Բացի այդ, ավելորդ քաշը, ձգվածքները եւ կախ ընկած կուրծքը կնոջը վստահություն չեն ներշնչում եւ նա իրեն սեքսուալ չի զգում, ինչը նաեւ ազդում է զուգընկերոջ վրա։

Եթե կրծքով կերակրելուց վեց ամիս անց Ձեզ մոտ դեռեւս կրծքի հատվածում ցավեր կան, ապա պարտադիր դիմեք բժշկի։ Նա կստուգի Ձեզ եւ անհրաժեշտության դեպքում կոնքի շրջանում ֆիզիոթերապիա կնշանակի։

Օգտագործեք սիլիկոնե հիմք ունեցող քսանյութեր։ Նրանց ազդեցությունը ավելի երկարատեւ է, եւ դրանք ավելի քիչ են գրգռում եւ կարող են օգնել հեշտոցային չորացումների դեպքում։

Օրացույցի մեջ նշեք, որ սեքսով կզբաղվեք առնվազն շաբաթական մեկ անգամ, իսկ եթե ավելի հաճախ լինի՝ ավելի լավ։

Կարգի բերեք ինքներդ Ձեզ, ավելի հաճախ հանդիպեք ընկերների հետ (առանց երեխաների) եւ կանոնավոր կերպով մարզվեք։

Նույնիսկ եթե Դուք տրամադրություն չունեք, փորձեք բաց չթողնել զուգընկերոջ հետ Ձեր մերձեցումը, քանի որ եթե Ձեզ մի քանի համբույրները եւ շոյող հայացքները կարող են բավարար լինել, չ Ձեր զուգընկերոջ համար դրանք շատ քիչ են։ Եթե նա զգայական մերձեցում չզգա, ապա նրա զգացմունքները ժամանակի ընթացքում կսառեն Ձեր նկատմամբ։

Դուք անհանգստանում եք ավելորդ կիլոգրամների պատճառով, որովհետեւ Ձեր ընկերը հավանաբար Ձեզ ուշադրություն չի դարձնում։ Հագեք սեքսուալ ներքնազգեստ, որը Ձեզ վստահություն կներշնչի կամ ձեր ննջասենյակի լույսը մի փոքր մշուշոտ դարձրեք։

Ժամանակ առ ժամանակ երեխաներին թողեք տատիկ կամ դայակի մոտ, որ Դուք եւ Ձեր զուգընկերը ոչ միայն սեքսով զբաղվեք, այլեւ ռոմանտիկ երեկո անցակացնեք։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է