• Latest news

Մանկական տակդիրներում վտանգավոր քաղցկեղածին նյութեր են հայտնաբերել

23 հունվարի, 2019  23:43

Ֆրանսիայում մանկական տակդիրների մեջ թունավոր նյութեր են հայտնաբերել, որոնք կարող են քաղցկեղային հիվանդություններ առաջացնել:

Գիտնականները մի քանի տակդիրներում հայտնաբերել են գլիֆոսատ՝ քիմիական նյութ, որը կիրառվում է վտանգավոր միջատներին ոչնչացնելու համար: Փորձագետները պնդում են, որ տակդիրներում վտանգավոր նյութերի մակարդակը թույլատրելի սահմաններն անցնում է, իսկ սա նշանակում է, որ դրանք կարող են երեխաների առողջությանը լուրջ վնաս հասցնել: Մասնագետների խոսքով՝ արտադրողներն այս կապակցությամբ պետք է շտապ դադարեցնեն նման կարգի արտադրանքի թողարկումը եւ դրանց բաղադրությունը վերանայեն:

Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ տակդիրներ արտադրողներին 15 օր ժամանակ է տալիս, որպեսզի նրանք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն եւ արտադրական շղթայից բացառեն վտանգավոր քիմիկատները: Սննդամթերքի եւ բժշկական արտադրանքի վերահսկման կառավարական դեպարտամենտի փորձագետները տակդիրների շուկայի ավելի խիստ կարգավորման կոչ են արել:

Ֆրանսիական տակդիրների մեջ հայտնաբերված այլ վտանգավոր նյութերի թվում է եղել նաեւ բուտիլֆենիլ մեթիլպրոպիոնալը, որն օգտագործվում է որոշ կոսմետիկական արտադրանքներում, ինչպես նաեւ բուրավետ հիդրոկարբոններ:

Այս բոլոր նյութերը պետք է ամենամոտ ժամանակում նորածինների համար նախատեսված ապրանքներից բացառվեն: Կյանքի այդքան վաղ փուլում վտանգավոր քիմիական նյութերի հետ շփումը լուրջ հետեւանքներով է սպառնում, քանի որ երեխայի իմունիտետը ե՛ւ դեռեւս ձեւավորված չէ, ե՛ւ նա անպաշտպան է քաղցկեղածինների ու այլ վտանգավոր նյութերի ազդեցության առաջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել