• Latest news

Աշխարհում միակ դեպքը՝ 10-ամյա տղայի երիկամը գտնվում է ազդրի մեջ

24 հունվարի, 2019  22:30

Մանչեսթերից 10-ամյա Հեմիշ Ռոբինսոնը, ամենայն հավանականությամբ, աշխարհում միակ մարդն է, ում մի երիկամը գտնվում է ազդրի մեջ։ Այդ խախտումն այնքան հազվագյուտ է, որ այն նույնիսկ անվանել են տղայի անունով՝ Հեմիշի համախտանիշ։

Գենետիկ խանգարման պատճառով Հեմիշի երիկամը ձեւավորվել է ոչ թե որովայնի խոռոչում, այլ ոտքի մեջ։ Այս երեւույթը կոչվում է էկտոպիկ երիկամ՝ երբ երիկամը տեղակայված է ոչ իր սովորական տեղում։ Էկտոպիկ երիկամ բավական հաճախ է հանդիպում՝ 900 մարդուց մեկի մոտ, սակայն պատանի Հեմիշը, հավանաբար, միակ մարդն է, որի մոտ բացակայում են 7p22.1 անվանումով քրոմոսոմները, որի պատճառով երիկամն իջել է ազդրի մեջ։

Չնայած այն բանին, որ տղայի երիկամը տեղակայված է աջ ազդրի վերին մասում, այն նորմալ է գործում։ Սակայն նրա մորն արդեն տեղեկացրել են, որ օրգանի ոչ սովորական տեղի պատճառով ծայրահեղ դժվար է կանխատեսել, թե ինչ կարող է տեղի ունենալ ապագայում։ Հեմիշն արդեն այսօր բախվում է այլ խնդիրների հետ, ներառյալ՝ մի ականջում լսողության կորուստը։ Նրա մոտ դիտարկվում են նաեւ ասթմայի ծանր նոպաներ, ողնաշարի հետ կապված խնդիրներ, ուսման հետ կապված դժվարություններ, եւ խոսելու համար տղային անհրաժեշտ է հատուկ համակարգչային սինթեզատոր։

Հեմիշի խնդրի մասին մայրն ի սկզբանե չի իմացել, իսկ այն բանից հետո, երբ վաղ մանկության տարիքում նրան սկսել է տանել բժիշկների մոտ, քանի որ տղան, չգիտես ինչու, չէր խոսում, ինչպես մյուս երեխաները։ Բացի այդ, նրա մոտ կերակրման եւ կարեւոր գործողություններ սովորեցնելու ժամանակ նույնպես դժվարություններ էին նկատվում։ 4 ամսականում վիրահատել են Հեմիշի ճողվածքը, նա եղել է 8 տարբեր մասնագետների մոտ, ներառյալ՝ էնդոկրինոլոգը, իմունոլոգը, գաստրոէնտերոլոգը, եւ միայն 18 ամսականում տղայի մոտ հայտնաբերվել է քրոմոսոմային հազվագյուտ արատ, որը այլեւս ոչ մեկի մոտ չկա։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել