• Latest news

Պատանին ատամմաքրիչը կուլ տալուց հետո հազիվ է փրկվել մահից (ֆոտո)

2 փետրվարի, 2019  20:30

Սովորական ատամմաքրիչը կարող էր 18-ամյա պրոֆեսիոնալ մարզիկի մահվան պատճառ դառնալ։

Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, պատանին, ում անունը չի նշվում, երեք շաբաթ տառապել է ջերմությունից, սրտխառնոցից եւ արյան հետքերով լուծից, մինչեւ բժիշկներին հաջողվել է պարզել նրա վատ զգալու պատճառը։ Պարզվել է, որ տղան պատահաբար ատամմաքրիչ է կուլ տվել, որը մնացել է նրա աղիներում եւ վնասել զարկերակը։

Պատանին բոլորովին չի հիշել այդ առաջին հայացքից աննշան թվացող միջադեպի հանգամանքները։ Միաժամանակ, վիրահատական ճանապարհով ատամմաքրիչի հեռացման ընթացքում աղիների ծակվելու հետեւանքով նրա մոտ ուժեղ արնահոսություն է սկսվել, որը կարող էր մահվան պատճառ դառնալ։

Ընդհանուր առմամբ, երիտասարդին անհրաժեշտ է եղել երկու վիրահատություն եւ 10-օրյա բուժում հիվանդանոցում։ Բարեբախտաբար, նրա օրգանիզմն արագ վերականգնվել է, եւ հիվանդանոցից դուրս գրվելուց արդեն 6 շաբաթ անց նա վերադարձել է մարզումներին, իսկ եւս 7 ամիս անց մասնակցել է սպորտային մրցումների։

Նշվում է, որ ատամմաքրիչը կուլ տալու դեպքում ներքին հյուսվածքները վնասելու հնարավորությունը կազմում է 79 տոկոս, իսկ մահվան հնարավորությունը՝ 10 տոկոս։

Երիտասարդ մարզիկի պատմությունը ներկայացված է New England Journal of Medicine ամսագրում։

 

 

Source: The Daily Mail

Photos: New England Journal of Medicine

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել