• Latest news

Նոր տեղեկություններ էլեկտրոնային ծխախոտների մասին. ինչպիսի՞ հիվանդություններ են առաջացնում դրանք

10 փետրվարի, 2019  12:25

Էլեկտրոնային ծխախոտներն արդեն սովորական ծխախոտների անվտանգ այլընտրանք չեն. գիտնականները միաժամանակ հրապարակել են երկու հետազոտություն էլեկտրոնային ծխախոտների վտանգավորության մասին:

Առաջին հետազոտությունը, որը ներկայիս խոշորագույն հետազոտությունն է՝ ուղղված էլեկտրոնային ծխախոտների եւ ինսուլտի միջեւ կապի ուսումնասիրմանը, ցույց է տվել, որ էլեկտրոնային ծխախոտներն իսկապես մեծացնում են ինսուլտի, ինֆարկտի եւ սրտի իշեմիկ հիվանդության զարգացման վտանգը: Հետազոտության նախնական տվյալները կներկայացվեն Հոնոլուլուում Ինսուլտի դեմ պայքարի հարցերով ամերիկյան ասոցիացիայի միջազգային կոնֆերանսի ժամանակ:

Հետազոտության ընթացքում Կանզասի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են ԱՄՆ-ից 400 000 ռեսպոնդենտների տվյալները: Էլեկտրոնային ծխախոտներ ծխողների միջին տարիքն ավելի ցածր է, նրանց քաշի ինդեքսն ավելի պակաս, նրանց շրջանում ավելի հազվադեպ էին հանդիպում դիաբետով հիվանդներն՝ ի տարբերություն չծխողների: Շուրջ 66 795 ռեսպոնդենտներ հայտնել են, որ պարբերաբար օգտագործել են էլեկտրոնային ծխախոտներ: Ստուգիչ խումբը կազմված էր 343 856 ռեսպոնդենտներից, որոնք պնդում էին, որ երբեք չեն օգտագործել էլեկտրոնային ծխախոտներ՝ չնայած ոմանք ծխել են սովորական ծխախոտներ: Ինչպես պարզ դարձավ, էլեկտրոնային ծխախոտներ օգտագործած մասնակիցների մոտ ինսուլտի վտանգը բարձր էր 71 տոկոսով, իսկ ինֆարկտի կամ ստենոկարդիայի վտանգը՝ 59 տոկոսով:

Ավելին, էլեկտրոնային ծխախոտներ ծխողների 4.2 տոկոսը նշել է, որ արդեն ինսուլտ է տարել: Այդուհանդերձ, գիտնականները չեն բացահայտել մահվան դեպքեր՝ կապված էլեկտրոնային ծխախոտներ օգտագործելու հետ:

Մյուս հետազոտությունը, որն իրականացվել էր Harvard T.H. Chan School of Public Health-ի մասնագետների կողմից, ցույց է տվել, որ երկու քիմիական անուշահոտ  նյութերը, որոնք լայնորեն կիրառվում են էլեկտրոնային ծխախոտներում, կարող են խանգարել մարդու շնչուղիների էպիթելների թարթիչների գործառույթը:

Այդ թարթիչներն ունեն առանցքային դեր լորձից ու փոշուց բրոնխներն ու շնչափողը մաքրելու հարցում, եւ թույլ են տալիս հեշտությամբ շնչել:Թարթիչների գործառույթի խանգարումը կապված է թոքերի այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսիք են Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունն (ԹՔՕՀ) ու ասթման:

Ըստ հետազոտության հեղինակների՝ առողջության վրա էլեկտրոնային ծխախոտներում առկա անուշահոտ քիմիական նյութերի ազդեցության մեխանիզմները դեռևս լիովին բացահայտված չեն:

Հետազոտությունը հրապարակվել է 2019 թվականի փետրվարի 1-ին Scientific Reports պարբերականում: Դա մարդու թոքերի էպիթելային հյուսվածքների վրա անուշահոտ քիմիական նյութերի ազդեցության մասին առաջին հետազոտությունն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել