• Latest news

Յուրահատուկ վիրահատությունը փրկել է անբուժելի քաղցկեղով հիվանդ տղամարդուն

5 փետրվարի, 2019  16:30

Բժիշկները վստահ էին, որ 53-ամյա Այվան Դագին մեկ ամսից քիչ ժամանակ է մնացել ապրելու. նա 4-րդ փուլի աղիքների քաղցկեղ ուներ եւ ընդամենը 6 տոկոսով էր հավանական, որ քիմիաթերապիան կարող էր բարելավել նրա վիճակը եւ գոնե երկարացնել նրա կյանքը: Սակայն շատ յուրահատուկ եւ վտանգավոր վիրահատությունից հետո տղամարդը փրկվեց քաղցկեղից:

2013 թվականին Այվանը՝ երկու երեխաների հայրը, սկսեց առանց որեւէ պատճառի քաշ կորցնել եւ մշտական հոգնածություն զգալ: Երբ նա դիմեց բժշկին, պարզվեց, որ 4-րդ փուլի աղիքների քաղցկեղ ունի, որն անբուժելի է համարվում: Տղամարդու առողջությունը շարունակվում էր վատթարանալ, քաղցկեղը մետաստազներ էր տվել լյարդում:

Այդ ժամանակ նրան ուռուցքների եւ ռեզեկցիաների հեռացման մի քանի վիրահատություն էին արել, սակայն ընդհուպ  մինչեւ նախորդ հունվար նրա առողջությունը չէր բարելավում: 2018 թվականի հունվարին նա դարձավ Spire Leeds Hospital հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի բարձր ռիսկի խմբից առաջին պացիենտը, որը լյարդի յուրահատուկ վիրաահատության ենթարկվեց:

Վիրահատությունը ուռուցքի հեռացում էր ենթադրում, որը ախտահարել էր այդ օրգանի բոլոր արյունատար անոթները, որոնք անհրաժեշտ են ապրելու համար, քանի որ այդ անոթները լյրարդից արյուն էին դուրս մղում: Վիրահատության ընթացքում բժիշկներին հաջողվել էր ուռուցքը լյարդի երակների հետ հեռացնել: Նախորդ վիրահատությունից հետո Այվանի լյարդում նոր երակ էր առաջացել, որը պատասխանատու էր օրգանի արյան մատակարարման համար: Եթե այդ երակը չառաջանար, ըստ վիրաբույժի, վիրահատությունն անհնար կլիներ:

Վիրահատությունից հետո տղամարդու վիճակը զգալիորեն բարելավել է եւ նա անգամ կարողացել է վերադառնալ աշխատանքի: Ըստ բժիշկների, այժմ նա ազատվել է քաղցկեղից, չնայած, դեռ հայտնի չէ, թե ինչ է նրան սպասվում ապագայում:

Եվ այժմ, տղամարդը ոչ  միայն լիովին ապաքինվել է, այլեւ վերադարձել է աշխատանքի: Նա մոտ եւ հեռավոր  ապագայի ծրագրեր է կազմում, թեեւ խոստովանում է, որ չգիտի թե ինչ կլինի մեկ կամ մի քանի տարի անց: Տեսականորեն ցանկացած ծանր քաղցկեղ կարող է ռեցիդիվ առաջացնել:

 

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել