• Latest news

Դժբախտ դեպքեր աշխատավայրում. 2018 թվականի ընթացքում 30 դեպք է գրանցվել՝ 14 մահվան ելքով

14 փետրվարի, 2019  13:05

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում ստացված տեղեկատվության համաձայն՝ 2018 թվականին աշխատանքի վայրում տեղի են ունեցել թվով 30 դժբախտ դեպք, որից 14-ը (մոտ 47 %-ը)՝ մահվան ելքով: Տեղի ունեցած դժբախտ դեպքերի արդյունքում մահացել են 14 աշխատող, 19 աշխատող ստացել են ծանր, իսկ 5 աշխատող՝ թեթև մարմնական վնասվածքներ: 

Դժբախտ դեպքերից 10-ը (մոտ 33 %-ը) արձանագրվել է հանքարդյունաբերության ոլորտում: Զգալի թվով դժբախտ դեպքեր են գրանցվել նաև շինարարության, տրանսպորտի և կապի ոլորտներում:

Դժբախտ դեպքերի պատճառները պարզելու նպատակով հարուցվել են վարչական վարույթներ: Հարուցված վարչական վարույթների արդյունքում արձանագրված՝ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները վերացնելու, աշխատողների համար առողջ և անվտանգ աշխատանքի պայմաններ ապահովելու նպատակով գործատուներին տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, իսկ արձանագրված վարչական իրավախախտումների համար՝ վերջիններս ենթարկվել են վարչական պատասխանատվության: 

Տեսչական մարմինը, աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի կանխարգելման նպատակով, գործատուներին հորդորում է աշխատողների համար ապահովել անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ (մասնավորապես՝ աշխատողներին ապահովել կոլեկտիվ և (կամ) անհատական պաշտպանության միջոցներով, ապահովել անվտանգության տեխնիկայի նորմերի և կանոնների պահպանումը, սարքավորումների և աշխատանքի այլ միջոցների սարքին վիճակը, աշխատանքի կատարման համար անհրաժեշտ նյութերի և գործիքների պատշաճ որակը, պատշաճ լուսավորությունը, ջեռուցումը, օդափոխությունը և այլն), իսկ անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ ապահովելու գործատուի պարտականությունը սահմանված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 217-րդ հոդվածով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է