• Latest news

3 ամսում Արցախում 152 ՄՌՏ հետազոտություն է անցկացվել

25 փետրվարի, 2019  16:28

Արդեն 3 ամիս է Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում գործում է գերժամանակակից մագնիսառեզոնանսային շերտագրիչը: 2018 թվականի դեկտեմբերից առ այսօր մագնիսառեզոնանսային շերտագրիչ սարքի միջոցով 137 անձի կատարվել է 152 հետազոտություն:

Ինչպես տեղեկացնում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը, այն աշխարհահռչակ «General Electric» ընկերության Signa Creator, 1,5 տեսլա հզորությամբ, նոր սերնդի բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված սարքավորում է, որը հնարավորություն է տալիս ստանալ պատկերների կատարյալ որակ և իրականացնել ճշգրիտ ախտորոշում:

Մագնիսառեզոնանսային շերտագրիչը անվնաս է և չունի ռենտգեն ճառագայթային բեռնվածություն, հետազոտման համար օգտագործվում են իմպուլսներ, որոնք թույլ են տալիս հետազոտությունը դարձնել թիրախային՝ կոնկրետ նշված հատվածով և մաքսիմալ ինֆորմատիվ:

Signa Creator մագնիսառեզոնանսային շերտագրիչը անփոխարինելի է գլխուղեղի, ողնուղեղի, փափուկ հյուսվածքների, որովայնի, փոքր կոնքի օրգանների և հոդերի ուսումնասիրման ժամանակ:

Ներդնելով մագնիսառեզոնանսային շերտագրիչ սարքը, սահմանվել է հետազոտության արժեքը առանց կոնտրաստ նյութի 50 000 դրամ՝ մեկ հատվածի համար, կոնտրաստ նյութով 75 000 դրամ, իսկ յուրաքանչյուր հաջորդ հատվածի համար՝ 25 000 դրամ, ընդ որում հետազոտությունը իրականացվում է պլանային կարգով՝ բոլոր ԱՀ քաղաքացիներին անկախ սոցիալական պատկանելությունից համավճարի սկզբունքով, գործող գնացուցակի 50% քաղաքացու կողմից վճարովի և 50% պետական պատվեր հարաբերակցությամբ։

Մագնիսառեզոնանսային շերտագրիչ սարքի ներդրումը կարևորագույն քայլ է ԱՀ առողջապահության ոլորտում, որը ի թիվս վերջին նորամուծությունների համարվում է համակարգի ձեռքբերումներից մեկը: Այն հնարավորություն կտա կատարել հետազոտություններ, որոնք նախկինում հասանելի չէին Արցախի Հանրապետությունում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել