• Latest news

Աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով կանայք տղամարդկանցից ավելի շատ են դեպրեսիայից տառապում

26 փետրվարի, 2019  23:48

Աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով կանայք տղամարդկանցից ավելի շատ են դեպրեսիայից տառապում:

Այս մասին ասվում է  BMJ Journal of Epidemiology and Community Health-ում տպագրված հոդվածում:

Ըստ նոր հետազոտության՝ կանայք, որոնք շաբաթական ավելի քան 55 ժամ են աշխատում, ավելի հակված են դեպրեսիային, քան շաբաթական 35-40 ժամ աշխատողները: Տղամարդիկ ավելի քիչ են տառապում լարված աշխատանքային ժամանակացույցից այն պարագայում, եթե չեն աշխատելու հանգստյան օրերին:

Փորձագետներն ուշադրություն են դարձնում այն փաստին, որ կանայք աշխատանքից հետո պետք է ուշադրություն դարձնեն նաեւ տան հոգսերին, ինչն ազդում է նաեւ նրանց հոգեկան առողջության վրա:

Հետաքրքիր է, որ երեխաներ ունեցող ամուսնացած կանայք ի տարբերություն միայնակ կանանց չեն ձգտում երկար աշխատանքային օրով աշխատանքին: Մինչդեռ ամուսնացած տղամարդիկ ի տարբերություն ամուրիների, հաճախ են համաձայնվում արտաժամյա աշխատանքին:

Հետազոտությունում ամփոփվել են ավելի քան 23 հազար բրիտանացիների տվյալներ: Պարզվել է, որ այն կանանց մոտ, որոնք շաբաթական ավելի քան 55 ժամ են աշխատում 7.3 տոկոսով ավելի հաճախ են դեպրեսիայի նախանշաններ ի հայտ գալիս, քան նրանց, ովքեր ավելի կարճ ժամերով են աշխատում:

Բացի այդ հանգստյան օրերին աշխատող կանաց մոտ 4.6 տոկոսով ավելի հաճախ են դեպրեսիվ տրամադրություններ ի հայտ գալիս ի տարբերություն նրանց, ովքեր միայն աշխատանքային օրերին են աշխատում:

Հետազոտողները հույս ունեն, որ գործատուները հաշվի կառնեն ստացված տվյալները կանանց աշխատանքային հոգեսոցիալական պայմանները բարելավելու նպատակով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել