• Latest news

Տղամարդկանց եւ կանանց կարծիքով՝ որքա՞ն պետք է տեւի օրալ սեքսը

1 մարտի, 2019  23:26

Տղամարդկանց եւ կանանց կարծիքով՝ ինտիմ հարաբերություններում որքանո՞վ է կարեւոր օրալ սեքսը եւ որքա՞ն պետք է տեւի: Այս եւ այլ հարցերին անդրադարձել են հետազոտության մեջ, որն անցկացրել է Superdrug Online Doctor-ը՝ ԱՄՆ-ից եւ Եվրոպայի երկրներից 1100 մարդու մասնակցությամբ:

Պարզվել է, որ տղամարդկանց 35 տոկոսի կարծիքով՝ հարաբերություններում օրալ սեքսը կարեւոր դեր ունի, փոխանցում է Mirror-ը: Ուշագրավ է, որ հարցվածների միայն 9 տոկոսն է հակառակ կարծիք հայտնել: Մինչդեռ, կանանց 26 տոկոսը օրալ սեքսի նշանակությունը «միջին» է գնահատել:

Տղամարդկանց 30 տոկոսը նշել է, որ նախընտրություն կտային օրալ սեքսին, այլ ոչ թե լիարժեք սեռական ակտին, եթե ընտրելու լինեին երկուսից մեկը:

Ամերիկուհիների կարծիքով՝ մինետը տեւում է 11 րոպե, մինչդեռ եվրոպացի կանայք ավելի համեստ ցուցանիշներ են նշել՝ 9 րոպե: Միաժամանակ, տղամարդիկ համոզված են, որ դրա համար պահանջվում է 8 րոպեից ոչ ավելի:

Հետազոտությամբ պարզվել է, որ ամերիկուհիների 60 տոկոսը օրալ սեքսն իրենք են նախաձեռնում՝ չսպասելով զուգընկերոջ համապատասխան առաջարկին:

Հետազոտության մասնակիցները հայտնել են, թե որն է մինետի առավելագույն հաճույքի գաղտնիքը: Նրանց կարծիքով՝ օրալ սեքսից առաջ կամ հետո պետք է ժամանակ տրամադրել զուգընկերոջ հետ շփվելուն: Այսպես՝ հարցվածների 72 տոկոսը նշել է, որ օրալ սեքսից «անչափ գոհ» է իր երկրորդ կեսի հետ շփվելուց հետո:

Պարզվել է, որ տղամարդկանց մեծամասնության համար կարեւոր չէ՝ կինը սերմնահեղուկը կուլ տվել է, թե ոչ: Ուժեղ սեռի ներկայացուցիչների միայն 4 տոկոսն է դրան նշանակություն տալիս:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է