• Latest news

Նարգիլեն ավելի շատ թունավոր նյութեր է պարունակում, քան ծխախոտը. Ամերիկյան սրտաբանական ասոցիացիա

9 մարտի, 2019  14:49

Ամերիկյան սրտաբանական ասոցիացիան հայտարարում է, որ նարգիլեն ավելի շատ թունավոր նյութեր է պարունակում, քան սիգարետը։ Ընդ որում՝ նարգիլե ծխելու ընդամենը կես ժամում օրգանիզմն ավելի շատ ածխաթթվի օքսիդ է ստանում, քան սովորական ծխախոտ ծխելիս։

Ածխածնի օքսիդը (շմոլ գազ) հանգեցնում է սրտի եւ արյունատար անոթների լուրջ վնասվածքների։ Նարգիլեում նիկոտինի, արճճի եւ մկնդեղի պարունակությունը գերազանցում է ծխախոտում նման քաղցկեղածին նյութերի պարունակության ցուցանիշները։

Ամերիկյան սրտաբանական ասոցիացիան ընդծում է. նարգիլեի ծուխը պարունակում է վնասակար նյութեր։ Մասնագետները թախանձագին խնդրում են խուսափել ծխախոտի ցանկացած ձեւն օգտագործելուց, բայց երիտասարդների շրջանում տիրապետում է այն սխալական կարծիքը, թե նարգիլե ծխելը պակաս վնասակար է, քան սիգարետ ծխելը։ Այնինչ այս տեսակետը գիտականորեն ապացուցված չէ։

«Կան հիմքեր ենթադրելու, որ նարգիլե ծխելը կախվածություն է առաջացնում, եւ կարող է հանգեցնել այլ ծխախոտ ծխելուն»,- նշում են փորձագետները։

Նարգիլե ծխելիս մեկ ժամում օրգանիզմը ենթարկվում է ծխի ազդեցությանը, որը հավասար է հարյուր սիգարետի ծխին։ Ի տարբերություն սիգարետի, նարգիլեի ծխախոտի բաղադրությունում կան անուշահոտ յուղեր եւ քաղցրացնող նյութեր (չրեր, մելասա (կերամաթ), շաքար)։ British Heart Foundation-ի տվյալներով՝ մեծ տարածում ունեն խնձորի, սալորի, կոկոսի, մանգոյի, անանուխի, ելակի եւ կոլայի համերը։

Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի հայտարարությունը հրապարակվել է Circulation ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել