Ծխելու դեմ պայքարը տնտեսապես շահավետ է ցանկացած երկրի համար. նախարար

11 մարտի, 2019  16:26

Կարծիքը, թե ազատ ծխախոտային ինդուստրիան տնտեսապես ավելի օգտակար է երկրի համար, քան դրա դեմ պայքարը, միայն միֆ է. իրականում ծխելու դեմ պայքարը տնտեսապես շահավետ է ցանկացած երկրի համար, իսկ ծխախոտի ակցիզների տոկոսադրույքների բարձրացումը լրացուցիչ միջոցներ է բերում պետբյուջե: Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ եթե 45 տոկոսով բարձրացվի ծխախոտի արժեքը, դա լուրջ ազդեցություն կունենա մարդկանց առողջության վրա եւ մոտ 88 հազար մարդու կփրկի վաղաժամ մահից՝ համաձայն հետազոտության, որն անցկացրել են Հարվարդի եւ Վաշինգտոնի համալսարանների մասնագետները՝ Համաշխարհային բանկի հետ համատեղ:

Մինչ այդ Հայաստանում վաղաժամ մահացությունը շատ բարձր է, եւ այն կապված է ռիսկի գորոծնների հետ, որոնց թվում ծխելը վերջին տեղը չի զբաղեցնում:

Այսպես, այն երկրներում, որտեղ վերջին տարիներին արդյունավետորեն պայքարել են ծխելու դեմ, թոքերի քաղցկեղով հիվանդացութունը եւ դրա հետեւանքով մահացությունը արդեն առաջին տեղում չեն: Հայաստանում, որտեղ մեծահասակ տղամարդկանց մոտ 52 տոկոսը ծխում է, թոքերի քաղցկեղը քաղցկեղի ավելի տարածված տեսակ է. ամեն տարի մոտ 1500 նոր դեպք է գրանցվում, սակայն դրանց թիվը կնվազի, եթե կրճատվի ծխողների թիվը: Որքան քիչ մարդ հիվանդանա նման հիվանդություններով, այնքան ավելի քիչ փող անհրաժեշտ կլինի ծախսել նրանց բուժման համար, բացի այդ, այդ բոլոր քաղաքացիները, առողջ մնալով, կկարողանան աշխատել եւ հարկ վճարել:

Թորոսյանը նշեց, որ ծխախոտի հարկերի բարձրացումը կհանգեցնի ծխողների թվի նվազման, բայց միաժամանակ կմեծացնի պետական եկամուտները: Սա ապացուցվել է շատ երկրների փորձով: Այսպես, օրինակ, Ֆիլիպիններում 2008-2015 թվականներին ակցիզային եկամուտն աճել է 245 տոկոսով, իսկ ծխողների թիվը նվազել է 33,6 տոկոսով: 2010-2015 թվականներին ՀԱՀ-ում ակցիզային հարկը բարձրացվել է 61 տոկոսով, ինչի հետեւանքով ծխախոտի վաճառքը գրանցել է 17,5 տոկոսով անկում, իսկ ծխախոտի հարկերի հաշվին պետական եկամուտներն աճել են 37,2 տոկոսով:

2008 թվականին Բրազիլիայում ծխախոտի հարկերն աճել են 209 տոկոսով, ծխողների թիվը 50 տոկոսով նվազել է, բայց միաժամանակ ակցիզային հարկից եկամուտներն աճել են 75 տոկոսով:

Ռուսաստանում 2010-2016 թվականներին, որտեղ ակցիզային հարկն ամեն տարի մեծացել է 30-40 տոկոսով, դրանց հաշվին բյուջեի եկամուտները 4,5 անգամ աճել են, իսկ ծխել են 25 տոկոսով քիչ մարդիկ:

Թորոսյանի խոսքով՝ ծխելու դեմ պայքարը քաղաքակիրթ երկրի ընտրությունն է, որն ընտրում է զարգացման ճանապարհը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի