• Latest news

Երեւանում վիրահատել են վթարի հետեւանքով ծանր վնասվածքներ ստացած քույրերին (ֆոտո)

12 մարտի, 2019  16:33

Երևանի պետական բժշկական համալսարանի Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի բժիշկները երկու բարդ վիրահատություն են կատարել:

Վրաերթի հետևանքով Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ են տեղափոխվել երկու քույրեր, որոնց վիճակը գնահատվել է ծանր, սակայն համալսարանական հմուտ բժիշկների միջամտության արդյունքում աղջիկներն արդեն լավ են զգում: Վիրահատությունը կատարել են պրոֆեսոր Արմեն Այվազյանը, միկրովիրաբուժության ծառայության ղեկավար Արթուր Մամբրեյանն ու բժիշկ-միկրովիրաբույժ Սուրեն Թոփլաղալցյանը:

Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի բժիշկ-միկրովիրաբույժ, ձեռքի վիրաբույժ Սուրեն Թոփլաղալցյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աղջիկներից մեկն ունեցել է կոնքոսկրերի կոտրվածք, ընթանում է կոնսերվատիվ բուժում, իսկ մյուս աղջիկն ունեցել է բազկոսկրի բաց բարդացած կոտրվածք՝ ճաճանչային նյարդի վնասավածքով:

«Ոսկրերի վիրահատությունը կատարվել է օստրիոսինթեզ մետաղական հարթակով և պտուտակներով, իսկ վնասված նյարդը շատ դժվարությամբ վերականգնվել է: Աղջիկներն այժմ լավ են զգում, նրանց վիճակը բավարար է, մեկն անկողնային վիճակում է, քանի որ կմախքային ձգման տակ է, իսկ մյուսն արդեն տեղաշարժվում է, ակտիվ է, շուտով դուրս կգրենք», - ասաց նա:

Ձեռքի վիրաբուժության, միկրովիրաբուժության ծառայության ղեկավար Արթուր Մամբրեյանն էլ նշեց՝ չնայած նյարդը բավական երկարության վրա վնասվել է, թաքնված է եղել պատառոտված, ջնջխված հյուսվածքների մեջ, բայց հաջողվել է մոբիլիզացնել ծայրերը և ամբողջականությունը վերականգնել էպինեվրալ հանգուցակարերով. «Հաշվի առնելով աղջկա տարիքն ու կարի որակը, հույս ունենք, որ նյարդը ժամանակին կվերականգնվի»:

Վրաերթի ենթարկված աղջիկները մեզ հետ զրույցում նշեցին, որ արդեն լավ են զգում՝ մշտապես գտնվելով բժիշկների հսկողության տակ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել