• Latest news

Ալցհեյմերի հիվանդությունը կարելի է աչքերո՞վ ախտորոշել

13 մարտի, 2019  17:25

Աչքերի անոթների հետազոտությունը կարող է արդյունավետ մեթոդ լինել Ալցհեյմեր հիվանդության վաղ ախտորոշման համար: Այդ հիվանդությամբ մարդկանց մոտ, ըստ մասնագետների, աչքերի ցանցաթաղանթի փոքր անոթները փոխվում են:

Duke Eye Centre-ից (ԱՄՆ, Հյուսիսային Կարոլինա) ակնաբույժ Շերոն Ֆեկրատը նշեց, որ եթե անոթներում փոփոխությունների շնորհիվ հնարավոր լինի ժամանակին հայտնաբերել սկսվող կոգնիտիվ խախտումները, դա կարող է լիովին փոխել Ալցհեյմեր հիվանդության եւ դեմենցիայի այլ ձեւերի դեպքում իրավիճակը:

Աչքերի հետազոտության մեթոդիկան կոչվում է օպտիկական կոհերենտային տոմոգրաֆիա՝         անգիոգրաֆիայի գործառույթով:

Դրա օգնությամբ գիտնականները համեմատել են Ալցհեյմեր հիվանդությամբ մարդկանց,  չափավոր կոգնիտիվ խախտումներով եւ լիովին առողջ մարդկանց ցանցաթաղանթները:

Պարզվել է, մարդկանց առաջին խումբը աչքի հետեւի մասում գտնվող ցանցաթաղանթի մանր անոթների մի մասի կորստի նշաններ է ունեցել: Բացի այդ Ալցհեյմերով մարդկանց մոտ բարակել էր ցանցաթաղանթի հատուկ շերտը (աչքի հետեւի հատվածի զգայուն հյուսվածքը):

Չափավոր կոգնիտիվ խախտումներով մարդկանց մոտ նման գործընթացներ չեն կատարվել:

 

 

 

Նման թեստի միջոցով, ըստ գիտնականների, հնարավոր կլինի տարբերակել Ալցհեյմերի հիվանդությունը եւ մոռացկոտությունը, որն առաջանում է չափավոր կոգնիտիվ խախտումների պատճառով (որոնք արդյունքում կարող են դեմենցիայի հանգեցնել):

Աչքերի սկանավորումը վաղ ախտորոշման պարզ, համեմատաբար էժան եւ ոչ ինվազիվ մեթոդ է ի տարբերություն հիշողության որակի, վարքի թեստերի,  ուղեղի սկանավորման եւ ողնուղեղային հեղուկի անալիզի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել