• Latest news

Գիտնականները թեստ են մշակում, որը կկարողանա որոշել կրծքագեղձի քաղցկեղի ռեցիդիվի վտանգը

14 մարտի, 2019  15:53

Գիտնականները թեստ են մշակում, որը կկարողանա որոշել կրծքագեղձի քաղցկեղի ռեցիդիվի վտանգը: Դրա շնորհիվ պացիենտները կարող են իմանալ՝ արդյոք առաջիկա 20 տարում  իրենց մոտ հիվանդության կրկնակի զարգացման հավանականություն կա: Ռեցիդիվի վտանգը որոշվելու է գենային մակարդակում, իսկ թեստի ճշգրտությունը 62 տոկոս է:

Ըստ մասնագետների՝  տվյալ թեստը բժիշկներին հնարավորություն կտա հետեւել ռիսկի խմբի հիվանդների առողջությանը՝ նրանց նաեւ դեղամիջոցներով բուժում նշանակելով:

Թեստի մշակման ուղղությամբ աշխատում են Քեմբրիջի եւ Սթենֆորդի համալսարանի մասնագետները: Դրա համար որպես հիմք է ընտրվել մոտ 2 հազար պացիենտների քաղցկեղային ուռուցքների անալիզը, ինչպես նաեւ 14 տարվա ընթացքում նրանց առողջական վիճակի մոնիթորինգի տվյալները:

Ըստ գիտնականների՝ բժիշկները կարող են գործնականում թեստի պարզեցված տարբերակն արդեն առաջիկա 5 տարիների ընթացքում կիրառել:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature գիտական ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել