• Latest news

Տղամարդը բենզասղոցով սղոցել է դեմքը եւ լեզուն ու կարողացել ինքնուրույն հասնել բժիշկների մոտ (ֆոտո)

14 մարտի, 2019  19:16

Ավստրալիայից 68-ամյա Բիլ Սինգլթոնը բենզասղոցով պատահաբար սղոցել էր դեմքը եւ լեզուն: Չնայած ստացած վնասվածքին, նա կարողացել էր մինչեւ հիվանդանոց ինքնուրույն հասնել:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Բիլն իր հետ վերցրել է տարբեր չափի երկու բենզասղոց եւ ավտոմեքենայով ուղեւորվել է անտառ, որպեսզի փայտ կտրի։ Երբ նա կոճղ էր կտրում ավելի մեծ բենզասղոցով, այն դուրս է թռել եւ խրվել նրա դեմքի մեջ՝ սղոցելով դեմքը ձախ աչքից մինչեւ աջ ուսոսկրը՝ լրջորեն վնասելով ծնոտը եւ լեզուն։

Փորձելով կանգնեցնել արյունը՝ Բիլը թաշկինակ է դրել կտրվածքների վրա։ Նա իր մոտ հեռախոս է ունեցել, սակայն լեզվի վնասվածքի պատճառով չի կարողացել կապվել շտապօգնության հետ։ Առատ արնահոսության պատճառով նա շուտով կորցրել է գիտակցությունը, սակայն որոշ ժամանակ անց, այնուամենայնիվ, ուշքի է եկել եւ սողացել ավելի քան 40 մետր մինչեւ ավտոմեքենան, որպեսզի ձեռքի տակ եղած միջոցներով կապի վերքը։

Բիլը հասկանում էր, որ անտառում ամայի ճանապարհին հազիվ թե արժեր կողմնակի օգնության հույս ունենալ, ուստի որոշել է ինքնուրույն հասնել մինչեւ մոտակա հիվանդանոց: Նա ավտոմեքենայի ղեկին հաջողությամբ անցել է 33 կմ՝ ամբողջ ժամանակ դեմքը ձեռքով պահած:

Վիրաբույժներն անհապաղ վիրահատել են նրան, կարել եւ կոտրված ծնոտի մեջ հատուկ մետաղյա թիթեղ դրել։Նրանք նաեւ պարզել են, որ Բիլը վնասել է լեզվի նյարդը, որի պատճառով նրան մի քանի շաբաթ է պահանջվել, որպեսզի կրկին սովորի խոսել։

Բիլը հիվանդանոցում 3 շաբաթ է անցկացրել, որից հետո նրան տուն են թողել։ 3 տարի անց նա ծնոտի եւ լնդերի վերականգնման եւս մի քանի վիրահատության է ենթարկվել։

Չնայած տեղի ունեցածին՝ Բիլը շարունակում է ինքնուրույն փայտ կտրել անտառում։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է