Չափահաս տարիքում մարիխուանա ծխելը նվազեցնում է պատանիների IQ-ն եւ կարող է մշտական ազդեցություն ունենալ նրանց վրա, զգուշացնում են հետազոտողները։ Թմրանյութերի վնասակար ազդեցությունը պահպանվում է, նույնիսկ եթե դեռահասը այլեւս չի օգտագործում այն։ ԱՄՆ-ի Թմրամիջոցների ազգային ինստիտուտի (NIDA) գիտնականները հաստատել են, որ կանեփ ծխելը կարող է ազդել մարդու քննադատական մտածողության եւ հիշողության վրա, եւ դրա հետեւանքները օրերով կարող են պահպանվել, հաղորդում է Daily Mail-ը։
«Շատ կարեւոր է, որ հասարակությունը տեղյակ լինի, թե մարիխուանա ծխելը ինչպիսի առողջական, սոցիալական եւ ակադեմիական վտանգներ կարող է առաջացնել»,-ասել է հետազոտության հեղինակ, NIDA-ի տնօրեն դոկտոր Նորա Դ. Վոլկովը։
Ռիսկի գործոնները ավելի են մեծանում, երբ մարիխուանայի հետ միասին նաեւ ալկոհոլ են օգտագործում, գրել են հետազոտողները New England Journal of Medicine հրապարակված իրենց հոդվածում։
Վերջերս Ֆիլադելֆիայում Փենսիլվանիա համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ մինչ 15 տարեկան մարիխուանա օգտագործելը կարող է հետագայում անքնություն առաջացնել։ Թմրադեղերը կարող են բարձրացնել քնի հետ կապված խնդիրների առաջացման վտանգը։ Թմրադեղեր օգտագործողները հիմնականում ունեն քնելու, քնի պահպանման դժվարություններ, նրանց քունը ոչ վերականգնողական է, եւ նման մարդիկ օրվա ընթացքում քնկոտություն են զգում։ Քնի պակասի եւ կանեփի օգտագործման միջեւ կապը հատկապես ավելի զգալի է այն մարդկանց մոտ, ովքեր սկսել են թմրանյութ օգտագործել մինչեւ 15 տարեկան։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day