• Latest news

Ցանը կարող է թոքերի քաղցկեղի ախտանիշ լինել. գիտնականներ

20 մարտի, 2019  23:49

Մաշկի ցանը կարող է թոքերի քաղցկեղի ախտանիշ լինել: Այս մասին հայտնում են British Association of Dermatologists-ից եւ NHS-ից գիտնականները:

Թոքերի քաղցկեղը ժամանակին ախտորոշելը բավականին դժվար է, սովորաբար այն բավականին ուշ են ախտորոշում: Իսկ ցանն, ըստ  մասնագետների, կարող է մատնանշել վաղ փուլի հիվանդության մասին, ինչը շատ կարեւոր է:

Իհարկե, մաշկի ամեն մի ցանը չէ, որ կապված է թոքերի քաղցկեղի հոտ: Տվյալ դեպքում խոսքը կապտամանուշակագույն կամ կարմրավուն ցանի մասին է, որը տեղայնացվում է կոպերի շուրջ, ձեռքերին կամ ոտքերին, երբեմն ուղեկցվում է ուժեղ քորով եւ ուժեղանում է արեւի ներգերծությամբ:

Եթե նման ցանի հետ միասին նկատվում  նաեւ ուժեղ մկանային թուլություն, հարկավոր է պարտադիր հետազոտվել:

Մասնագետները հիշեցնում են, որ թոքերի քաղցկեղը առավել ագրեսիվ տեսակներից է, իսկ այն ախտորոշվում է միայն այլ ներքին օրգանների վրա տարածվելուց հետո: Հետեւաբար հետազոտողները խորհուրդ են տալիս միշտ ուշադիր վերաբերվել մաշկի ցանի առաջացմանը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll