• Latest news

Հիվանդանոցի ծննդատան բաժանմունքում միաժամանակ հղիացել է 9 բուժքույր

27 մարտի, 2019  13:05

Մեն նահանգի Փորթլենդ քաղաքի Maine Medical Center-ում միանգամից հղիացել է հիվանդանոցի ծննդատան բաժանմունքում աշխատող 9 բուժքույր։

Ինչպես տեղեկացնում է USA Today պարբերականը, բժշկական կենտրոնը Facebook-ում հրապարակել է լուսանկար, որում 9 բուժքույրերից 8-ը ձեռքին պահում է ծննդաբերության ժամկետի մասին թերթիկներ։ Երեխաները ծնվելու են ապրիլից մինչեւ հուլիս։

«Շատ հաճելի է, երբ գալիս ես աշխատանքի եւ տեսնում նույնպիսի հղիների, նկատում, թե ինչպես են մեծանում նրանց փորերը, եւ պարզապես քննարկում ես բաներ, որոնց միջով մենք բոլորս միասին անցնում ենք»,- ասում է հղի բուժքույրերից մեկը։

Նրանց խոսքով՝ իրենք պատրաստվում են մասնակցել միմյանց ծննդաբերություններին։

ԱՄՆ-ում 50 եւ ավելի աշխատակից ունեցող կազմակերպություններում աշխատողներին ծննդաբերությունից հետո տրամադրվում է չվճարվող 12-շաբաթյա արձակուրդ։ Հիվանդանոցը, որտեղ աշխատում են հղի բուժքույրերը, ասել է, որ արդեն պատրաստվում է այդ քանակությամբ աշխատակիցների միաժամանակյա բացակայությանը։ Հիվանդանոցի ներկայացուցիչների խոսքով՝ նրանք արդեն պլան ունեն։ Այսօրվա դրությամբ հիվանդանոցի այդ բաժանմունքում աշխատում է 80 բուժքույր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել