• Latest news

Եռաչափ զմուռսը կարող է փոխել մարզիկների կյանքը

30 մարտի, 2019  14:49

Հյուսվածքների եռաչափ զմուռսի տեխնոլոգիաները, որոնցով կարելի է փոխարինել վնասված ոսկրերը, հոդերն ու կռճիկները, կարող են լիովին փոխել սպորտի ապագան։ Վերջերս Ռայսի եւ Մերիլենդի համալսարանները տեղեկացրել են իրենց առաջին հաջողության մասին այնպիսի կառուցվածքների ստեղծման գործում, որոնք պատճենում են օսթեոխոնդրալ հյուսվածքի բնութագրերը։

Գիտնականների խոսքով՝ մարզիկների մոտ հաճախ են վնասվում հյուսվածքները, ինչն, ըստ էության, ոսկրից կռճիկի անցում է նշանակում։ Այդ հյուսվածքը դժվար է ստանալ լաբորատոր պայմաններում, մասնավորապես՝ ծակոտկեն կառուցվածքի պատճառով։ Բայց այդ բարդ խնդիրը հաջողվել է լուծել՝ օգտագործելով պոլիմերի (նմանակում է կռճիկային հյուսվածքը) եւ կերամիկայի (նմանակում է ոսկրային հյուսվածքը) խառնուրդը ծակոտկեն ներառումների հետ։

Այդ ծակոտիները թույլ են տալիս պացիենտի բջիջներին ու նրա արյունատար անոթներին սերտաճել իմպլանտին։ Այսպիսով, արհեստական տարրը ժամանակի ընթացքում դառնում է պացիենտի մարմնի մաս։

Ապագայում գիտնականները կփորձեն ստեղծել կատարելապես հարմար իմպլանտ՝ մարդու անհատական առանձնահատկությունների հիման վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է