• Latest news

55-ամյա տատիկը ԱՄԲ-ի օգնությամբ ծննդաբերեց սեփական թոռնիկին (ֆոտո)

30 մարտի, 2019  12:14

55-ամյա Էմմա Մայլզը ծննդաբերել է սեփական թոռնիկին արտամարմնային բեղմնավորման օգնությամբ։ Նրա դուստրը՝ Թրեյսին, ի ծնե արգանդ չունի եւ շատ էր տխրում երեխա ունենալու հնարավորության բացակայության պատճառով։

Թրեյսիին ախտորոշել են Մայեր-Ռոկիտանսկու-Կուստեր-Հաուզերի (MRKH) ախտանշան՝ արգանդի բացակայություն։ Անմխիթար ախտորոշումն արվել է 16 տարեկանում, երբ հարազատները նկատել են, որ նա դաշտան չի ունենում։ MRKH-ն ախտորոշվում է միջինը 5 հազարից մեկ կնոջ մոտ։ Թրեյսին, սեփական խոստովանությամբ, այնքան էր ընկճվել այն նորությունից, որ երբեք երեխաներ չի ունենալու։

Բայց նրա մայրը՝ Էմման, օգնության եկավ դստերը եւ համաձայնեց «կրել» սեփական թոռանը։ Բժիշկներն օգտագործեցին Թրեյսիի ձվաբջիջները եւ նրա ամուսնու՝ Ադամի սերմնահեղուկը։ Երեխային ունենալու համար Էմման նիհարեց 38 կիլոգրամ եւ հորմոնալ դեղամիջոցներ ընդունեց։

«Ապրածս հոգեւոր ցավի ամեն մի րոպեն փոխհատուցվեց, հենց որ ձեռքս վերցրի նորածնին»,- ասել է Թրեյսին։

Փոքրիկ Էվին լույս աշխարհ եկավ այս տարվա հունվարի 16-ին կեսարյան հատման միջոցով։ Էմման նշում է, որ պատրաստ է նորից մեկ թոռնիկ ունենալ, եթե Թրեյսին ու Ադամը ցանկանան, որ Էվին քույրիկ կամ եղբայրիկ ունենա։

Source: The Daily Mail

Photos: WALES NEWS SERVICE

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել