• Latest news

Բիլ Գեյթսի հիմնադրամը պարզել է մահվան աշխարհում ամենատարածված պատճառը

4 ապրիլի, 2019  17:27

Անառողջ սննդի ընդունումն ավելի շատ մարդ է սպանում, քան ծխելն ու հիպերտոնիան։ Բիլ եւ Մելինդա Գեյթսերի հիմնադրամի ֆինանսավորած հետազոտության համաձայն՝ մեծ քանակությամբ մսի եւ նվազագույն քանակությամբ բանջարեղենի օգտագործումն ամեն տարի դառնում է ավելի քան 500 հազար ամերիկացիների եւ 90 հազար բրիտանացիների մահվան պատճառ։ 

2017 թվականին այսպես կոչված «արեւմտյան դիետան» (կարմիր մսի, ճարպերի եւ շաքարի սպառման բարձր մակարդակ մրգերի եւ բանջարեղենի սպառման ցածր մակարդակի ֆոնին) դարձավ աշխարհում յուրաքանչյուր հինգերորդ մարդու մահվան պատճառ (10,9 մլն չափահաս մարդ)։ Տարեկան վիճակագրությամբ՝ ոչ ճիշտ սնվելու պատճառով մահերի առավելագույն քանակությունը գրանցվել է Չինաստանում, Հնդկաստանում եւ Ռուսաստանում (3 մլն, 2 մլն եւ 550 հազար՝ համապատասխանաբար)։ Այնուհետեւ գալիս է Միացյալ Նահանգները, իսկ Մեծ Բրիտանիան այդ վարկանիշում զբաղեցնում է 18-րդ տեղը։

Համեմատության համար. նշված ժամանակամիջոցում բարձր զարկերակային ճնշումը դարձել է աշխարհում 10,4 մլն մարդու մահվան պատճառ, սրտանոթային հիվանդությունը՝ 9,4 մլն, ծխելը՝ 8 մլն մարդու մահվան պատճառ։

Գիտնականները կոչ են անում ուշադրություն դարձնել այս ցուցանիշներին, մանավանդ հաշվի առնելով այն, որ անառողջ սնվելը ազդում է մարդու վրա անկախ սեռից, տարիքից եւ տնտեսական կարգավիճակից։ Համաշխարհային  մասշտաբով կրճատվում է ընկույզների, հացահատիկեղենի եւ կաթնամթերքների օգտագործումը վերամշակված մսի, աղի ու գազավորված ըմպելիքների սպառման ավելացման ֆոնին։ Հետազոտությունում նշվում է պետական մակարդակով համալիր միջոցների ընդունման անհրաժեշտությունը՝ ուղղված առողջ սննդամթերքների արտադրության խթանմանը։

Հետազոտության մեջ ներգրավված է եղել ավելի քան 130 գիտնական աշխարհի 40 երկրներից։ Ծավալուն աշխատանքի արդյունքները հրապարակվել են The Lancet ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել