• Latest news

Ուղեղի ուռուցքով պացիենտը սկսել է կատակել վիրահատության ժամանակ (ֆոտո)

8 ապրիլի, 2019  13:05

«Արդեն ուղեղիս հասե՞լ եք»,- հարցրել է 20-ամյա Քամերոն Ռեյը, երբ բժիշկները վիրահատում էին նրա ուղեղը. նա ուռուցք ուներ։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail պարբերականը, բրիտանացի վիրաբույժները 5 ժամ «գիտակցության մեջ կրանիոտոմիայի» բարդ վիրահատություն էին կատարում։ Քամերոն Ռեյին ոչ մեծ չափաբաժնով թմրեցնող էին ներարկել։ Մեկ ժամ անց սեդատիվ նյութերի քանակը նվազեցրին, ինչի արդյունքում պացիենտն արթնացավ։

Ռեյի ուռուցքը ձախ ճակատային մասում էր՝ այն կենտրոնում, որը պատասխանատու է ուշադրության, աբստրակտ մտածողության, ինքնավերահսկման եւ քննադատական ինքնագնահատման համար։ Վիրահատության ընթացքում լոգոպեդ Բեքի Մարը պացիենտին տարբեր առաջադրանքներ էր տալիս, որպեսզի հասկանա, թե միջամտությունն ուղեղի այդ հատվածում ազդում է ուղեղի ակտիվության վրա։

Երբ պացիենտը դադարեց արձագանքել լոգոպեդի բառերին, նեյրովիրաբույժ Իսմայիլ Ուգրատդարն իր գրառումներում նշեց, որ ուղեղի այդ հատվածն անհնագստացնել չի կարելի։

«Մի սխալ շարժումը կարող էր հանգեցնել անշրջելի հետեւանքների», - բացատրել է դոկտոր Ուգրատդարը։

Ռեյը խոստովանել է, որ չի հիշում արթնանալու առաջին 2 րոպեները։

«Բայց հետո ես սկսեցի շատախոսել բժիշկների եւ Բեքիի հետ, ծիծաղել ու կատակել», - պատմում է նա։ - Ես ցավ չէի զգում։ Թվում էր, թե գլխիս մաշկը քոր էր գալիս, բայց ես քորել չէի կարողանում»։

Վիրաբույժները հաջող հեռացրին ուռուցքի 95 տոկոսը, բայց բացատրեցին, որ քաղցկեղը կարող է զարգանալ։ Քամերոնը, սակայն, մտադիր է պայքարել հիվանդության դեմ։

«Այո, այս ուռուցքը կսպանի ինձ, բայց ես չեմ պատրաստվում հանգիստ նստել ու սպասել, թե դա երբ է տեղի ունենալու», - ասել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է