• Latest news

Ցնցող դեպք. Թայվանի բնակչի աչքերի մեջ 4 մեղու է ապրել

10 ապրիլի, 2019  18:25

Թայվանում տեղի է ունեցել աննախադեպ դեպք. տեղի 29-ամյա բնակչուհու կոպերի տակ ապրել են մի քանի մեղուներ: Հե ազգանունով կինն ինքը կարծում էր, որ աչքերի ուժգին ցավերի պատճառը բորբոքային պրոցեսն է:

CTS հեռուստաալիքի հաղորդմամբ՝ կինը դիմել է տեղի համալսարանական հիվանդանոցի բժիշկներին: Բժիշկները չափազանց զարմացած էին, երբ նրա կոպերի տակ հայտնաբերել են 4 կենդանի մեղվի: Վիրահատությունը կատարվել է մանրադիտակի տակ, մեղուներին մեկը մյուսի հետեւից աչքերի միջից հանել են մեծ զգուշությամբ, որ տեսողական օրգանը չվնասեն:

Բժիշկների խոսքով՝ բժշկության պատմության մեջ նման բան առաջին անգամ է գրանցվում:

Մեղուները նույնականացվել են Halictidae ընտանիքին, որոնց գրավում է նաեւ մարդու քրտնահոտը: Կինն, ամենայն հավանականությամբ, նրանց զոհն է դարձել, երբ մոլախոտերից մաքրում էր ազգականի շիրիմը. նրան թվացել է, թե աչքի մեջ ցեխ է ընկել, բայց շուտով նա ուժեղ ցավ է զգացել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել