• Latest news

Երկվորյակները, որոնց ապրելու հավանականությունը 5 տոկոս էր գնահատվում, մոր արգանդում բարդ վիրահատության են ենթարկվել (ֆոտո)

11 ապրիլի, 2019  16:40

Երկվորյակներ Մաթիլդա եւ Ֆելիսիթի Հարվիննները կարողացել են ողջ մնալ՝ չնայած հղիության ժամանակ ախտորոշված ծանր հիվանդությանը: Խոսքը ֆետո-ֆետալ տրասնֆուզիայի մասին է (TTTS), որի ժամանակ պտուղների արյան հոսքը էականորեն տարբեր է (միացնող անոթների առաջացման պատճառով անհամաչափություն արյան ծավալում):

Տվյալ ախտանիշը կապված է հաշմանդամության բարձր վտանգի հետ եւ ծանր դեպքերում պտուղների մահացությունը տատանվում է 60-100 տոկոսի սահմաններում: TTTS-ն առաջանում է բոլոր մոնոխորիալ հղիությունների 5.5-17.5 տոկոսի ժամանակ:

The Daily Mail-ը հաղորդում է, որ վիրահատությունից հրաժարվելը 95 տոկոսով փոքրիկներին մահվամբ էր սպառնում, մինչդեռ վիրահատական միջամտությունը մինչեւ 30 տոկոսով մեծացնում էր ապրելու հավանականությունը:

Չնայած առկա վտանգներին՝ ծնողները այնուամենայնիվ որոշել են դիմել ներարգանդային վիրահատությանը: Իրավիճակը բարդանում էր նրանով, որ երկվորյակներից մեկը, արյան ճնշման հետ կապված խնդիրների պատճառով մոր արգանդում կաթված էր ունեցել:

Երկվորյակները լույս աշխարհ են եկել հղիության 32-րդ շաբաթում՝ 2018 թվականի հուլիսի 29-ին՝ անհապաղ կեսարյան հատումից հետո: Փոքրիկները 4 շաբաթ անցկացրել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Այժմ աղջիկները 8 ամսական են եւ բժիշկները չնայած ուղեղի վնասման որոշակի մտավախությունների, գոհ են նրանց զարգացումից: Մաթիլդան եւ Ֆելիսիթին դեռ բժիշկների մշտական վերահսկողության տակ են, սակյան ծնողները հույս ունեն, որ փոքրիկները կարողացել են խուսափել լուրջ բարդությունների զարգացումից:

Source: The Daily Mail

Photos: Caters News Agency

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել