• Latest news

Անհաջող պլաստիկայից հետո երիտասարդ կնոջ մի կուրծքը մյուսից 2 չափսով մեծ է

12 ապրիլի, 2019  19:40

Անգլիայից 28-ամյա Հոլլի Մաքկալլոհի՝ Թուրքիայում էժան պլաստիկա անելու ցանկությունը առողջության հետ կապված լուրջ խնդիրներով է շրջվել:

Ընդամենը 2700 ֆունտ սթերլինգով կրծքի մեծացման վիրահատություն խոստացող գովազդը Հոլլին տեսել էր Instagram-ում: Կնոջը գրավել էր այն, որ արժեքի մեջ էր մտնում կեցությունն ու ավիաթռիչքը, իսկ բուն վիրահատությունն անցկացվելու էր, լուսանկարներից դատելով, շքեղ վիլլայում: Որքան էր նրա հիասթափությունը, երբ իրականում վիլլայի փոխարեն կանգնած էր խարխուլ տուն, իսկ տարօրինակ կլինիկայի բուժանձնակազմը անգլերեն չգիտեր եւ պացիենտների հետ շփվում էր Google-թարգմանչի միջոցով:

Բժիշկները Հոլլիի կուրծքը մեծացրել են В-ից մինչեւ G, սակայն վիրահատությունից հետո ցավն այնքան ուժգին էր, որ կինը բժիշկներին աղաչել է իմպլանտները հեռացնել: Չորս ամիս հետո կատարվել է իմպլանտները G չափսից D չափսի փոխարինելու երկրորդ վիրահատությունը, ընդ որում՝ թուրքական կլինիկան խոստացել է այն անվճար անցկացնել: Սակայն այս անգամ ամեն ինչ շատ ավելի վատթար է եղել. հայրենիք վերադառնալուց ընդամենը 24 ժամ առաջ Հոլլիի մոտ ուժեղ տենդ է սկսվել:

Առողջական վիճակն այնքան վատ էր, որ Ամստերդամում չվերթը փոխելիս նրան հաշմասայլակն էր սպասում: Օդանավակայանում նրան հակաբիոտիկներ եւ ցավազրկողներ են տվել, իսկ տուն վերադառնալուց հետո նա անմիջապես հոսպիտալացվել է: Իմպլանտներից մեկի շուրջ մաշկը սկսել էր սեւանալ, հայտնվել էր նեխած մսի հոտ: Ի լրացումն բոլոր դժբախտությունների, կարը պատռվել էր՝ իմպլանտը մերկացնելով:

Բժիշկները նրան խորհուրդ են տվել անմիջապես հեռացնել սիլիկոնը, որպեսզի կանխեն ինֆեկցիայի տարածումը: Արդյունքում Հոլլիի մի կուրծքը մյուսից 2 չափսով մեծ է դարձել: Հիմա Հոլլին գրանցվել է իմպլանտի փոխարինման վիրահատության եռամսյա հերթացուցակի մեջ, ընդ որում այս վիրահատության համար նա պետք է վճարի 1000 ֆունտ սթերլինգ: Դրանից բացի, առողջական խնդիրների պատճառով կինը ժամանակավորապես անաշխատունակ է դարձել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել