Մերկ հավաքարարություն. գայթակղիչ ծառայությունը տարածվում է Եվրոպայում (ֆոտո)

15 ապրիլի, 2019  21:32

Եվրոպայում լայն տարածում է ստանում արտասովոր մի ծառայություն՝ հավաքարարություն մերկ վիճակում։ 25-ամյա Վիկտորյան իր բիզնեսը զարգացնում է Էդինբուրգում եւ կարճ ժամանակում հասցրել է մշտական հաճախորդներ ունենալ։

Ինչպես տեղեկացնում է Metro-ն, ծառայության արժեքը տատանվում է հավաքարարի մերկության աստիճանից կախված։ Ներքնաշորով հավաքարարության մեկ ժամը արժե £55, թոփլես հավաքարարությունը՝ £65, իսկ առանց հագուստի հավաքարարությունը՝ £75։ Glimmer ընկերությունում աշխատում է 15 հավաքարար, որոնցից երեքը՝ տղամարդ։ Բացի գրավիչ արտաքինից եւ ինքնավստահությունից՝ աշխատողներից պահանջվում է նաեւ աշխատանքի փորձ քլինինգային ծառայությունների ոլորտում։

Ընկերությունն արդեն մշտական հաճախորդներ ունի, ընդ որում՝ նրանց մեծ մասը «նյու» ոճի հավաքարարուհիներ  պատվիրում է այն դեպքում, եթե նրանց տները մաքրության կարիք չունեն։ Հաճախորդների տարիքը կազմում է 30-80 տարեկան, նրանցից շատերը միայնակներ են եւ հանձին գրգռիչ հավաքարարուհու տենչում են հետաքրքիր զրուցակցուհի ձեռք բերել։ Հատկանշական է, որ հաճախորդները հիմնականում չափազանց ամաչկոտ են։

Վիկտորյան նշում է, որ հավաքարարությունն իրականացվում է պրոֆեսիոնալ մակարդակով։ Ելնելով դրական արձագանքներից՝ նա մտադիր է ընդլայնել բիզնեսը եւ արդեն աշխատակիցներ է հավաքում Գլազգոյում ու Աբերդինում աշխատանքի համար։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի