• Latest news

Նստակյաց կյանքը եւ տեսախաղերով տարվելը տարեկան 5 մլն մարդ են սպանում․ ԱՀԿ

25 ապրիլի, 2019  23:42

Նստակյաց կյանքը եւ մանուկ հասակում տեսախաղերով տարվելը յուրաքանչյուրը տարեկան 5 մլն մարդու մահվան են հանգեցնում։ Այսպիսի եզրահանգման են եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները՝ ուսումնասիրելով երեխաների առողջության վրա այն ժամանակի ազդեցությունը, որը նրանք անցկացնում են համակարգիչների էկրանների մոտ կամ սմարթֆոնները ձեռքներին։

ԱՀԿ-ի տվյալներով, մեծահասակների 23 տոկոսը եւ դեռահասների մոտ 80 տոկոսը այսօրվա դրությամբ ոչ բավարար ֆիզիկական ակտիվություն ունեն։ Քիչ շարժվելու սովորությունը մարդկանց մեջ արմատավորվում է մինչեւ 5 տարեկանը, սակայն հենց այդ տարիքում է դրա դեմ պետք պայքարել։ Առաջին հերթին, մասնագետների կարծիքով, չի կարելի թույլ տալ երեխաներին երկար նստել համակարգիչների, հեռուստացույցների եւ գաջեթների առջեւ։ Որքան քիչ ժամանակ նրանք անցկացնեն նստած, այնքան ցածր կլինի նրանց մոտ հետագայում վտանգավոր հիվանդությունների զարգացման վտանգը։

Ընդ որում, ժամանակը, որը երեխան տրամադրում է ընթերցանությանը, երգեցողությանը եւ սեղանի խաղերին, կրճատել պետք չէ, քանի որ նման զբաղմունքները բարենպաստ ազդեցություն ունեն մտավոր զարգացման վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է