• Latest news

Ծնողների կեսը իր երեխաների ավելորդ քաշը չի տեսնում. հետազոտություն

2 մայիսի, 2019  22:22

Շատ ծնողներ իրենց երեխաների արտաքինի եւ քաշի մասին աղավաղված ընկալում ունեն. կեսից ավելին չի տեսնում իրենց երեխաների ավելորդ քաշը կամ ճարպակալումը, պնդում են University of Nottingham-ի գիտնականները:

Նրանք անցկացրել են 2000-ից 2018 թվականներին անցկացված եւ մինչեւ 19 տարեկան 24 700 երեխաների ու նրանց ծնողների տվյալներն ամփոփող 87 հետազոտությունների մեթաանալիզ:

Գիտնականները հետաքրքիր միտում են արձանագրել. փոքր երեխաների ծնողներն առանձնապես հաճախ են հակված ավելորդ քաշը չտեսնելուն: Որքան երեխան փոքր է, այնքան ծնողները հազվադեպ են գիտակցում, որ նա ավելորդ քաշ ունի: Ընդ որում՝ գեր տղաների քաշը ծնողները հաճախ նորմալ են գնահատում աղջիկների համեմատությամբ:

Հետազոտության համաձայն՝ երեխաների եւ դեռահասների երրորդ մասից ավելին (34 տոկոս) սխալ է որոշում իր քաշային կարգավիճակը՝ ավելորդ կիլոգրամներ ունենալիս խնդիրներ չի տեսնում: Իր հերթին, ծնողների շրջանում կեսից ավելին (55 տոկոս) թերագնահատում է իր երեխաների մոտ ավելորդ քաշի ռիսկը՝ նրանց մարմնի զանգվածը գնահատելով որպես նորմային մոտ:

Գիտնականները նաեւ ուշադրություն են դարձրել, որ ավելորդ քաշով ծնողները ավելի հազվադեպ են տեսել իրենց երեխաների ավելորդ կիլոգրամները, քան բարեկազմ ծնողները: Ծնողներն ասում են, որ իրենց երեխաները «մեծ ոսկոր» ունեն, իսկ ճարպակալման թեմաներից աշխատում են խուսափել: Սակայն, գիտնականների խոսքով, եթե ծնողները գիտակցեն, որ երեխան ավելորդ քաշ ունի, կկարողանան ժամանակին շտկել երեխայի քաշը՝ նրան ազատելով ապագայում բազմաթիվ խնդիրներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել