• Latest news

Գիտնականները նշում են 1983-ին ծնվածների շրջանում ընկճախտի եւ դիաբետի աննախադեպ աճի մասին

2 մայիսի, 2019  17:29

Միլենիալների (1983-ից հետո ծնվածներ) առողջական վիճակը լուրջ անհանգստություն է առաջացնում գիտնականների շրջանում։ Անցկացված հետազոտությունների համաձայն՝ նրանց մեջ աննախադեպ շատ են դիաբետի, ընկճախտի եւ մարսողական խանգարումների դեպքերը։ Նրանց առողջական վիճակի ցուցանիշները կտրուկ վատանում են 27 տարեկանից հետո։ Ինչ վերաբերում է քրոնիկական հիվանդություններին, ապա դրանք գլուխ են բարձրացնում արդեն 20 տարեկանից։

Համաձայն Blue Cross Blue Shield հաշվետվության, միլենիալների առողջական վիճակն ավելի վատ է, քան ավագ սերնդի ներկայացուցիչներինը։ Դա, մասնավորապես, վերաբերում է ընկճախտի, երկրորդ տեսակի դիաբետի, Կրոնի հիվանդության, հիպերակտիվության, հոգեմետ նյութերի չարաշահման բարձր մակարդակին։ Մտահոգում է նաեւ ճարպակալման եւ հոգեկան հիվանդությունների ներկա համաճարակը։

Blue Cross Blue Shield մասնագետները վերլուծել են 21-36 տարեկան 55 մլն ամերիկացիների տվյալները։ Չնայած նրանց 83 տոկոսը իր առողջական վիճակը գնահատել է «լավ» կամ «հիանալի», իրականում, հատկապես 34-36 տարեկանների շրջանում, մի շարք հիվանդությունների չափազանց բարձր ցուցանիշներ են գրանցվել։

Այսպես, միլենիալները 18 տոկոսով ավելի հաճախ են տառապում ընկճախտի ծանր ձեւով, քան ավագ սերնդի ներկայացուցիչները, եւ 12 տոկոսով ավելի հաճախ ունեն խանգարումներ, որոնք առաջ են գալիս հոգեմետ նյութերից։ Բացի այդ, Կրոնի հիվանդությունը եւ խոցային խիթերը 15 տոկոսով ավելի հաճախ են հանդիպում։ Մտահոգում են նաեւ աղիների բորբոքային հիվանդությունների մասշտաբները, քանի որ դրանք մեծացնում են հաստ աղիի քաղցկեղի զարգացման ռիսկը։

Հետազոտության համաձայն՝ ավագ սերնդի ներկայացուցիչների համեմատ, 30 տարեկանների 37 տոկոսի մոտ ավելի հաճախ հանդիպում է  հիպերակտիվության ախտանշանը։ Միլենիալների մոտ գրանցվել են տարածված սրտանոթային հիվանդություններ։

Բացի այդ, գրանցվել է նաեւ էնդոկրին հիվանդությունների աճ, ներառյալ դիաբետը, ինչը փորձագետները կապում են ճարպակալման եւ այսպես կոչված «արեւմտյան դիետայի» հետ (ճարպոտ, քաղցր եւ վերամշակված մթերքների պարունակություն կերակրացանկում)։

Հետազոտության հեղինակները բժշկական հանրությանը կոչ են անում ուշադրություն դարձնել այս չափազանց վտանգավոր ցուցանիշներին, որոնք կարող են, ի վերջո, բացասաբար անդրադառնալ տնտեսության վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել