• Latest news

Կանանց ինչպիսի՞ մարզումները կօգնեն նիհարել հետդաշտանադադարի շրջանում

3 մայիսի, 2019  23:40

Հեծանվամարզասարքի վրա մարզումները կարող են կանանց օգնել նիհարել անգամ հետդաշտանադադարի շրջանում: Այս մասին հայտնում են Սիդնեյի համալսարանի գիտնականները:

Դաշտանադադարի ժամանակ եւ հետո հորմոնալ խանգարումների պատճառով կանանցից շատերի օրգանիզմը սկսում է ավելորդ քաշ հավաքել, որը բացասաբար է անդրադառնում նրանց առողջական վիճակի վրա: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ընդամնեը 2 ամսում կարելի է արդյունավետորեն նիհարել շաբաթական ընդամենը 3 անգամ հեծանվամարզասարքի վրա մարզվելով:

Հետազոտությանը մասնակցել է հետդաշտանադադարի փուլում գտնվող 40 կին, որոնք ավելորդ քաշ են ունեցել եւ քիչ շարժունակ կենսակերպ են վարել: Կանանց բաժանել են 2 խմբի, որոնցից մեկում ընդգրկվածները գիտնականների հանձնարարությամբ պետք է պարբերաբար մարզվեին հեծանվամարզասարքի վրա: Մյուս խմբում ընդգրկվածները չեն մարզվել:

Հեծանվամարզասարքերի վրա մարզումների 8 շաբաթից հետո (շաբաթական 3 անգամ) կանանց մոտ գրանցվել է մկանային զանգվածի մեծացում եւ ճարպայինի՝ նվազում: Մասնավորապես՝ ոտքերի եւ իրանի մկանային զանգվածը մեծացել է 0,7 կգ-ով, իսկ ճարպը կրճատվել է 0,4 կգ-ով: Ընդ որում՝ մեծացել է նաեւ օրգանիզմի դիմացկունությունը:

Մեկնաբանելով նիհարելու գործում հեծանվամարզասարքի վրա մարզումների արդյունավետությունը՝ գիտնականները նշել են, որ փորձի արդյունքները համոզիչ ապացուցում են, որ նույնիսկ ոչ այնքան ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունը նիհարելուն կարող է նպաստել:

«Ցանկացած վարժությունն ավելի լավ է, քան ոչինչ չանելը: Կարելի է սկսել քչից եւ ակտիվությունն աստիճանաբար մեծացնել»,- նշել է հետազոտության հեղինակ Յատի Բութչերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է