• Latest news

Ճանապարհային պատահարից հետո երեխայի բուժումն ու հուղարկավորությունն ավելի թանկ կլինեն, քան մանկական բազկաթոռը. ՄԱԿ ներկայացուցիչ

6 մայիսի, 2019  16:33

Մարդիկ, որոնք պնդում են, որ ավտոմեքենաների համար նախատեսված մանկական հատուկ բազկաթոռները չափից ավելի թանկ են, եւ որ շատերը իրենց չեն կարող թույլ տալ այն գնել, այնքան էլ չեն հասկանում, թե ինչի մասին են խոսում. խնդիրները, որ կարող են առաջանալ ճանապարհային պատահարի հետեւանքով, շատ ավելի թանկ կլինեն, քան ցանկացած մանկական բազկաթոռ, պնդում է ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփը:

Շոմբի Շարփի խոսքով՝ վթարները սովորաբար տեղի են ունենում այն ժամանակ, երբ մարդիկ դրանց ամենաքիչն են սպասում: Եթե երեխան նման վթարի ժամանակ զոհվի, նրա հուղարկավորությունը շատ ավելի թանկ կարժենա, քան ցանկացած բազկաթոռ: Եթե երեխան ծանր վնասվածքներ ստանա, նրա բուժումը նույնպես ավելի թանկ կլինի, քան բազկաթոռը: Իսկ եթե ստացած վնասվածքների հետեւանքով երեխան ամբողջ կյանքում մնա հաշմասայլակին գամված, նրա բուժումը եւ պահելը նույնպես ահռելի ծախսեր կպահանջեն՝ շատ ավելի մեծ, քան բազկաթոռը, որը կարող էր նրան վթարի ժամանակ այդ վնասվածքներից պաշտպանել:

«Ես կվիճեի յուրաքանչյուի հետ, ովքեր ասում են, որ մանկական բազկաթոռները թանկ են: Նրանք պատկերացում չունեն, թե ինչի մասին են խոսում, եւ սխալ առաջնահերթություններ ունեն ծախսերի նպատակահարմարության առնչությամբ»,- ասաց Շոմբի Շարփը՝ հավելելով, որ մարդիկ, որոնք պնդում են, թե մանկական բազկաթոռ գնելու հնարավորություն չունեն, շատ ավելի խոշոր գումար են ծախսում իրերի վրա, որոնք այնքան էլ կարեւոր չեն, որքան ճանապարհային պատահարի ժամանակ երեխայի անվտանգությունը:

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին նշեց, որ 2018 թվականին Հայաստանում գրանցվել է 8553 վնասվածքի դեպք, որոնք ստացել են մինչեւ 17 տարեկան երեխաները, եւ դրանցից 189-ը ստացել էին հենց ճանապարհային պատահարների հետեւանքով, ընդ որում՝ 189-ից 98 տուժածներ 11 տարեկանից փոքր են եղել:

ԱՀԿ տվյալներով՝ եթե մանկական բազկաթոռները ճիշտ են օգտագործվում, ճանապարհային պատահարների ժամանակ 0-1 տարեկան  երեխաների մահացությունը 70 տոկոսով նվազում է, 2-10 տարեկան երեխաների մահացությունը՝ 54-80 տոկոսով, իսկ 10 տարեկան երեխաների մահացությունը նվազում է 40-70 տոկոսով, եթե անվտանգության ամրագոտիները կապեն:

Խոսելով այն մասին՝ անհրաժե՞շտ է արդյոք, որ տաքսիները եւս ունենան մանկական բազկաթոներ, նախարարը նշեց, որ եթե հասարակության շրջանում սկսեն ավելի լավ հասկանալ մանկական բազկաթոռների օգտագործման անհրաժեշտությունը, բացառված չէ, որ դրանք ժամանակի ընթացքում կհայտնվեն նաեւ տաքսու մեջ, քանի որ կառաջանա դրանց պահանջարկ: Բացառված չէ, որ տարիներ անց տաքսի կանչելու բջջային հավելվածներում հնարավոր կլինի ընտրել ոչ միայն մեքենայի չափը, այլեւ նշել, որ անհրաժեշտ է մանկական բազկաթոռով մեքենա:

Ինչպես, իր հերթին, նշեց ծագումով նորվեգացի UNICEF Armenia-ից Լիվ Էլին Ինդրեյթենը, Նորվեգիայում մանկական բազկաթոռներ ոչ բոլոր տաքսիներում կան, սակայն տաքսի կանչելիս հնարավորություն կա խնդրել մեկ, երկու, երբեմն էլ երեք մանկական բազկաթոռնեով մեքենա:

Շոմբի Շարփը նշեց, որ ԱՄՆ-ում ծնողները սովորաբար ունեն սեփական մանկական բազկաթոռներ, եւ եթե նրանք պատրաստվում են ինչ-որ տեղ գնալ տաքսիով, այն իրենց հետ են վերցնում:

«Մեզ մոտ, եթե նույնիսկ տաքսու մեջ մանկական բազկաթոռ չկա, դա դեռեւս պատճառ չէ, երեխային առանց դրա տեղափոխելու համար»,- նշեց Շարփը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել