Անհավանական պատմություն է տեղի ունեցել Հարավային Ուելսից 11-ամյա Միլլա Ջոնսի հետ:
The Daily Mail-ը հաղորդում է, որ եղունգների սոսինձը շուռ տալով ոտքի վրա, աղջիկը երրորդ աստիճանի այրվածքներ է ստացել: Իրավիճակն այնքան լուրջ է, որ նրան մաշկի փոխպատվաստում է պահանջվում:
Դեպքը պատահելու ժամանակ աղջիկը ջինսե տաբատով էր: Ավելի ուշ բժիշկները բացատրել են, որ շատ հազվադեպ դեպքերում ցիանոակրիալատի՝ արագ չոացող սոսնձի բաղադրիչները բամբակի հետ ռեակցիայի մեջ են մտնում: Արդյունքում առաջանում է էկզոթերմիկ ռեակցիա, որն ուղեկցվում է տաքության արտադրմամբ:
Բժիշկները Միլլայի մոտ երրորդ աստիճանի այրվածք եւ նյարդի վնասվածք են ախտորոշել: Այժմ նրա ծնողները փորձում են բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը այն վտանգի մասին, որը կարող է պարունակել առաջին հայացքից եղունգների համար անվտանգ սոսինձը:
Source: The Daily Mail
Photos: PA Real Life
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր