• Latest news

Արտակարգ դեպք Երեւանում. Մի քանի պացիենտներ քիչ է մնացել կուրանան աղիքային ցուպիկով վարակված աչքի դեղի պատճառով

9 մայիսի, 2019  15:22

Երեւանում մի քանի պացիենտներ քիչ է մնացել կուրանան վարակված աչքի դեղի պատճառով, որը ներարկելու հետեւանքով նրանց աչքերում վտանգավոր ինֆեկցիա է ներթափանցել: Ս. Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնի տնօրենի տեղակալ Զառա Մալայանը NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց, որ դեղն, ըստ նախնական անալիզների, վարակված է աղիքային ցուպիկով:

Զառա Մալայանի խոսքով՝ ինֆեկցիան պացիենտների համար անդառնալի հետեւանքներ չի ունենա. նրանք բոլորը ստացել են առաջին անհրաժեշտ օգնությունը եւ բուժումը եւ նրանց տեսողությունը կվերականգնվի:

Զառա Մալայանի խոսքով՝ տուժած պացիենտները 5-ն էին: Սակայն ավելի վաղ «Հրապարակ» թերթը հաղորդել էր 8 պացիենտների մասին, որոնք վարակված աչքի կաթիլների օգտագործումից հետո գրեթե կուրացած էին արթնացել եւ դժվարությամբ էին կարողանում լույսը ստվերից տարբերել: Թերթի խմբագրություն էր դիմել տուժածներից մեկի հայրը, որը լուրջ կասկածներ էր հայտնել այն կապակցությամբ, որ իր որդու տեսողությունը կարող է լիովին վերականգնվել բուժումից հետո:

Տուժածների հարազատների խոսքով՝ խնդիրները սկսվել են Նատալի ֆարմ դեղատնից ձեռք բերված Avastin դեղամիջոցի օգտագործումից հետո:

Տուժածներից մեկի հարազատը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ, գնացել են սովորական սրսկման, որպեսզի մեկ ամիս հետո վիրահատեն, հետո, երբ տեսել են բարդություն կա՝ միանգամից սկսել են վիրահատել: Անհապաղ վիրահատել են մայիսի 8-ին:

«Տեսան, որ ինֆեկցիա է անցել աչքի մեջ, ասացին՝ չենք  հասկանում, թե դա ինչպե՞ս է հայտնվել: Հետո պարզեցին՝ դեղը, որ ներարկել են հիվանդներին, դրա  մեջ վիրուս կա, որն էլ ինֆեկցիա է առաջացրել, աչքի տակ թարախ է եղել: Տարան ամեն աչքին երեք ասեղ սրսկեցին, ասեցին՝ իբր բիբերը չփոքրանան, լայնանա, որ տեսադաշտը կարողանա բացվել: Հաջորդ օրը կանչեցին ստուգելու, տեսնեն՝ փոփոխություն կա՞, թե՞ չէ, ավելի էր վատացել վիճակը, լույսի շողք էլ չէր տեսնում: Անհապաղ վիրահատություն արեցին:

Քանի որ իրենց մեղավորությունն էր,  ասացին՝  գոնե գումարի կեսը վճարեք, մերոնք հանեցին, 270.000 դրամ վճարեցին: Այդտեղ մի գնդապետ  կար, ում զոքանչը նույնպես այդ վիճակում էր, սկսեց վիճել, բոլոր հիվանդները, ովքեր կուրացել էին, նրանց գումարները հետ վերադարձրեցին ու բոլորին էլ անվճար վիրահատեցին: Աչքի հատակը՝ բորբոքված հատվածը, մաքրել էին: Հիմա մարդկանց շողքերն է տեսնում, շորերի գույները», - գրում է 168.am-ը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը այցելել է կենտրոն և տեղում ծանոթացել իրավիճակին: Ըստ նախարարության տվյալների՝ հիվանդների թիվը ոչ թե 8, այլ 6 է:

Դեպքի վերաբերյալ մանրամասները դեռ ճշտվում են:

Նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ՝ տեղակալ Լևոն Հակոբյանն այցելել է կենտրոն և տեղում ծանոթացել իրավիճակին։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է