Կնոջ մեկ ձեռքը եւ որկու ոտքը անդամահատել են այն պատճառով, որ բժիշկները սեպսիսը ասթմայի հետ են շփոթել (ֆոտո)

10 մայիսի, 2019  21:19
Անգլիայից 41-ամյա Լիդիա Գելբելին բժշկական սխալի զոհն է դարձել: The Daily Mail-ը հայտնում է, որ բժիշկները սեպսիսը ասթմայի հետ են շփոթել եւ երկար ժամանակ անտեսել են տագնապահարույց ախտանշանները: Դրա պատճառով անդամահատվել են կնոջ մի դաստակը եւ երկու ոտքերը:

Ավելի վաղ Լիդիան բժշկի էր դիմել հազի եւ խզզոցի գանգատներով: Կնոջը հոսպիտալացրել են միայն այն բանից հետո, երբ նրա մոտ շնչառական լուրջ խնդիրներ են առաջացել եւ ջերմաստիճանը բարձրացել է: Անալիզները ցույց են տվել, որ տկարության պատճառը սեպսիսն է, որը զարգացել է տուբերկուլյոզի հետեւանքով: Հաջորդ երկու ամիսներին հիվանդը եղել կյանքի եւ մահվան սահմանին: Դրանից բացի, Լիդիան 11 օր կոմայի մեջ է անցկացրել:

Չնայած բժիշկների ջանքերին, նրա մոտ փտախտ է սկսվել, եւ ստիպված էին անդամահատել նրա մի ձեռքն ու երկու ոտքերը: Չնայած դժբախտությանը, Լիդիան աշխատում է հանուն իր երեխաների հոգու ավյունը չկորցնել: «Ես ուրախ եմ, որ կարողացա ողջ մնալ»,- նշում է նա:

Առջեւում նրան սպասում է երկամսյա վերականգնում, իսկ մինչ այդ նրա մերձավորները փորձում են քրաուդֆանդինգային հարթակի միջոցով 250 հազար ֆունտ սթերլինգ հավաքել, որպեսզի պրոթեզներ պատվիրեն, ինչպես նաեւ տունը եւ ավտոմեքենան հարմարեցնեն Լիդիայի սահմանափակ հնարավորություններին:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի