Նոր հակածխախոտային օրենքը  կօգնի լուծել շատ խնդիրներ Հայաստանում. Հուրի Գեբեշյան

20 մայիսի, 2019  18:57

Ծխելն առհասարակ եւ ծխելը հանրային վայրերում լուրջ խնդիր է Հայաստանի համար, որը վնասում է բնակչության առողջությանն ու խանգարում երկրի զարգացմանը։ Նոր հակածխախոտային օրենքի ընդունումը, որը, ի թիվս այլոց, կարգելի ծխելը հասարակական վայրերում, կօգնի լուծել շատ խնդիրներ։ Այսպիսի կարծիք է հայտնել NEWS.am Medicine-ի  թղթակցի հետ զրույցում մարմնամարզուհի եւ բժիշկ Հուրի Գեբեշյանը ԱՄՆ-ից։

Նրա խոսքով, երբ մարդը ծխում է ռեստորանում կամ բարում, նա վնասում է ոչ միայն իրեն. նրա ծխախոտի ծուխը ստիպված են շնչել շրջապատի մարդիկ, իսկ պասիվ ծխելը, ինչպես հայտնի է, պակաս վտանգավոր չէ, քան ակտիվը։ Ավելին, քիմիական նյութերը, որոնք պարունակվում են ծխախոտի ծխում, երկար ժամանակ մնում են պատերին եւ կահույքի վրա, մարդկանց, որոնք ավելի ուշ կմտնեն այդ հաստատություն, կդարձնեն այսպես կոչված երրորդային ծխի զոհեր։ Ծխելու արգելքը փակ հաստատություններում օգտակար կլինի բոլորին, ովքեր կմտնեն այդ շենքեր կամ աշխատում են այդտեղ։

«Ծխելը լուրջ խնդիր է, որը երկրին զարգանալու եւ առաջ ընթանալու հնարավորություն չի տալիս»,- ասել է Գեբեշյանը։

Խոսելով ծխող բժիշկների մասին՝ Գեբեշյանը նշում է, որ բժիշկը պետք է միշտ հիշի, որ ինքն ընդօրինակելի է իր պացիենտների համար։ Եթե բժիշկը պացիենտներին ասում է, որ չի կարելի ծխել, իսկ ինքը ծխում է, պացիենտները նրան չեն վստահի եւ, իհարկե, չեն հետեւի նրա խորհուրդներին։ Ուստի, եթե մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանի բնակչությունն ավելի առողջ դառնա, բժիշկներն իրենք պետք է թողնեն ծխելը եւ սկսեն օգնել այդ հարցում պացիենտներին։ Իսկ նրանց, ովքեր չեն ծխում, Գեբեշյանը խորհուրդ է տալիս երբեք չսկսել, չէ՞ որ դա շատ ավելի հեշտ է, քան թողնելը։

Հիշեցնենք, որ Հուրի Գեբեշյանը 2011 թվականին Հայաստանը ներկայացրել է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում, իսկ 2015-ին՝ Եվրոպայի առաջնությունում։ Նա նաեւ մասնակցել է 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմիական խաղերում։

Հուրի Գեբեշյանը սովորել է Wake Forest School of Medicine-ում, որն ավարտել է 2014 թվականին բժշկական գիտությունների մագիստրոսի աստիճանով։ Ներկայում աշխատում է բժշկի օգնական Օհայոյի նահանգի Քլիվլենդի կլինիկայում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի