Անհաջող լիպոկսացիայի պատճառով կինը կյանքը փրկելու համար 7 վիրահատության է ենթարկվել

20 մայիսի, 2019  17:40

53-ամյա Բեաթրիքս Սիրլսը դարձել է անհաջող լիպոկսացիայի զոհը, որը քիչ էր մնում նրա համար կյանքի գին ունենար:

The Daily Mail-ը փոխանցում է, որ կինը 4200 դոլար է ծախսել, որպեսզի կոլումբիական կլինիկայում ազատվի փորի, ոտքերի եւ մեջքի ավելորդ ճարպից: Սակայն գեղեցիկ կազմվածքի փոխարեն, Բեաթրիքսը «վաստակել» է մեռուկացող ֆասցիիտ, որն ուղեկցվում է ցավով, տենդով, այտուցով եւ թրոմբոզով: Արդյունքում նա ստիպված էր 7 լրացուցիչ վիրահատության ենթարկվել, որից հետո նրա փորն այլանդակվել է սպիներով:

Ինքը՝ Բեաթրիքսը ամեն ինչի համար մեղավոր է համարում կլինիկայի սանիտարական վատ պայմանները, որոնք էլ դարձել են վարակի պատճառը: Կինը խոստովանում է, որ իր բոլոր դժբախտություններից հետո է միայն վիրաբույժի մասին տեղեկություններ հավաքել, եւ պարզել, որ նրա դեմ հարուցված է 34 քրեական գործ: Չնայած դրան, վիրաբույժն ասես գետնի տակ է անցել. մինչ օրս չի հաջողվել նրա հետքի վրա հայտնվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի