• Latest news

Կանանց համար ծխելն անգամ ավելի վնասակար է, քան տղամարդկանց համար. ուսումնասիրություն

24 մայիսի, 2019  09:41

Կանանց առողջությանը ծխելն անգամ ավելի շատ վնաս է հասցնում, քան տղամարդկանց առողջությանը, պնդում են Այովա նահանգի համալսարանի գիտնականները: Պարզվում է՝ ծխելը բացասաբար է ազդում կանանց կոգնիտիվ գործառույթների վրա՝ դրանք ավելի արագ ու ուժեղ վատթարացնելով, քան տղամարդկանց մոտ:

Մասնագետները հետաքրքիր փորձ են անցկացրել տարբեր տարիքի կանանց եւ տղամարդկանց մասնակցությամբ՝ ինչպես ծխող, այնպես էլ չծխող :

Բոլոր մասնակիցները կոգնիտիվ թեստեր են անցել, որոնք թույլ են տալիս որոշել տրամաբանական դատողության, ծրագրման եւ կազմակերպման  վերաբերյալ  նրանց ընդունակությունների աստիճանը:

Արդյունքում գիտնականները հետաքրքիր օրինաչափություն են հայտնաբերել. ծխող եւ չծխող տղամարդկանց շրջանում կոգնիտիվ գործունեության տեսանկյունից էական վիճակագրական տարբերություն չի եղել:

Սակայն կանանց շրջանում տարբերություն եղել է եւ բավականին լուրջ. նրանց թեստերը, ովքեր օրական 20 եւ ավելի շատ ծխախոտ են ծխել, զգալիորեն վատ են եղել, քան չծխողների դեպքում:

Ուսումնասիրության հեղինակների խոսքով՝ կենդանիների վրա նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ նիկոտինը նվազեցնում է արյան մեջ էստրոգենի կոնցենտրացիան: Ծխող կանանց մոտ մտածողության գործառույթների խախտումը կարող է կապված լինել օրգանիզմում էստրոգենի հորմոնի արտադրման նվազման հետ, որը դրական է ազդում ուղեղի աշխատանքի վրա:

Գիտնականների խոսքով՝ հատկապես ուժեղ էստրոգենի պակասը կարող է ազդել ծխող կանանց  կոգնիտիվ գործառույթների վրա դաշտանադադարի ժամանակ, երբ այդ հորմոնի արտադրումը առանց այդ էլ նվազում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել