• Latest news

3-ամյա տղան հրաշքով ողջ է մնացել ինը մետր բարձրությունից երկաթաձողի վրա ընկնելուց հետո

22 մայիսի, 2019  18:37

Հնդկաստանի 3-ամյա բնակիչ Նադիմը հրաշքով ողջ է մնացել այն բանից հետո, երբ պատահաբար վայր է ընկել երրորդ հարկից։ Ինչպես տեղեկացնում է New York Post-ը, երեխան ընկել է 9 մետր բարձրությունից ուղիղ երկաթաձողի վրա, որի երկարությունը ավելի քան 180 սանտիմետր էր։ Ձողը ծակել է երեխայի ձախ ազդրը եւ դուրս եկել մեջքով՝ չվնասելով կենսականորեն կարեւոր օրգանները։

Նադիմին առաջին օգնություն ցուցաբերել է տեղի էլեկտրիկը, որն այդ պահին աշխատում էր մոտակայքում։ Հենց նա է տղային հասցրել հիվանդանոց, որը գտնվում էր արտակարգ պատահարից ութ կիլոմետր հեռավորության վրա։ Նադիմին անհապաղ վիրահատեցին, վիրահատությունը տեւեց 3 ժամ։ Պարզվեց, որ ձողը երկու սանտիմետր հեռու է անցել նրա լյարդից, բայց վնասել է ստոծանին եւ բարակ աղին։ Լրացուցիչ տրավմաներից խուսափելու համար վիրաբույժները ձողը հանելու համար կտրվածք են արել նրա ազդրին եւ որովայնի խոռոչում։

Ընդհանուր առմամբ, երեխան հիվանդանոցում մնացել է 14 օր. նրա առողջությանը ոչինչ չի սպառնում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի