Ո՞ր ծխախոտներն են առավել վտանգավոր

23 մայիսի, 2019  23:48

Ցանկացած ծխախոտ ծխելը վտանգավոր է, քանի որ հանգեցնում է մի շարք մահացու հիվանդությունների զարգացման՝ սրտի հիվանդություններից մինչեւ քաղցկեղ: Սակայն առանց ֆիլտրի ծխախոտ ծխելը ավելի հաճախ է սպանում, քան ֆիլտրով ծխախոտ ծխելը: Նման եզրակացության են եկել Չարլստոնում Հարավային Կարոլինայի բժշկական համալսարանի գիտնականները:

Նրանք ընդգծում են, որ ֆիլտրի առկայությունը ծխելն անվտանգ չի դարձնում եւ թոքերի քաղցկեղ է  առաջացնում ցանկացած ծխախոտ, ալ ոչ թե միայն նրանք, որոնք առանց ֆիլտրի են:

Մասնագետները վերլուծել են  55-74 տարեկան 14 հազար մարդու տվյալ: Նրանք հաշվի են առել ամեն օր ծխած ծխախոտի քանակը ինչպես նաեւ հաշվարկել են այնպիսի ցուցանիշ, ինչպիսին տուփ-տարիների քանակն է (pack years):30 տուփ-տարիները ցույց են տալիս, որ մարդը 30 տարվա ընթացքում օրական ծխել է մեկ տուփ կամ 2 տուփ 15 տարվա ընթացքում: Ծխելու ցուցանիշի միջին նշանակությունը հասել է 56 տուփ-տարու, ընդ որում ամեն մասնակիցը առնվազն 30 տուփ-տարի է ունեցել:

Հետազոտողների խոսքով՝ նրանց մոտ, ովքեր առանց ֆիլտրի ծխախոտ են ծխում, թոքերի քաղցկեղի վտանգը 40 տոկոսով ավելանում է: Իսկ մահվան վտանգը նրանց մոտ 30 տոկոսով բարձրանում  է:

Սակայն գիտնականների խոսքով՝ ծխախոտի մյուս տեսակները՝ թեթեւ, գերթեթեւ եւ մենթոլային նույնքան վտանգավոր են, ինչպես եւ ֆիլտրով սովորական ծխախոտները: Ընդ որում թեթեւ եւ գերթեթեւ ծխախոտներ օգտագործող մարդիկ ավելի հազվադեպ են թողնում ծխելը, քանի որ լավ չեն գիտակցում ծխելու վտանգները:

Գիտնականները դեռ չեն պարզել, թե ինչու առանց ֆիլտրի ծխախոտները  ամենավտանգավորն են, սակայն կասկածում են, որ դա կարող է կապված լինել տոքսիկ խեժերի բարձր կոնցենտրացիայի հետ: Թոքերի քաղցկեղի դեպքերի ավելի քան 90  տոկոսը կապված է ծխելու հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի