• Latest news

Հղիության ժամանակ ծխող կանանց երեխաները ավելի հաճախ են հոգեկան խանգարումներ ունենում

29 մայիսի, 2019  19:31

Հղիության ժամանակ ծխող կանանց երեխաներն ավելի հաճախ են հոգեկան խանգարումներ ունենում՝ առաջին հերթին դեպրեսիա եւ ուշադրության պակասի եւ հիպերակտիվության համախտանիշ (ՈՒՊՀՀ):

Ավելին՝ նման երեխաները ավելի  հաճախ են սկսում թմրանյութեր օգտագործել եւ ստիպված մեն լինում բուժվել թմրամոլությունից: Այս մասին զգուշացնում են Տուրկուի համալսարանի գիտնականները (Ֆինլանդիա):

Ուշադրության պակասի եւ հիպերակտիվության համախտանիշին բնորոշ են կենտրոնանալու անկարողությունը, չափից շատ շարժողական ակտիվությունը, իմպուլսիվությունը եւ դյուրագրգռությունը: Գիտնականները հաստատել են, էր ծխող կանանց երեխաները 44 տոկոսով ավելի հաճախ են հոգեմետ դեղերով  նման խանգարման բուժման կարիք ունենում, քան չծխող կանանց երեխաները:

Կենդանիների հետ փորձերի ժամանակ գիտնականները ուշադրություն են դարձրել նրա վրա, որ նիկոտինը կործանարար ազդեցություն է ունենում սաղմի  գլխուղեղի բջիջների զարգացման վրա: Թերհաս երեխաների մոտ, որոնց մայրերը հղիության ժամանակ ծխել են, ուղեղի ճակատային մասի եւ ուղեղիկի փոքրացում է գրանցվել ի տարբերություն այն նորածինների, որոնց մայրերը չեն ծխել:

Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ  այն աղջիկների մոտ, որոնց մայրերը հղիության ժամանակ ծխել են, կարող են վերարտադրողականության հետ խնդիրներ ունենալ:

Կանանց համար էլ ծխելը վտանգավոր է, քանի որ հանգեցնում է կոգնիտիվ գործառույթների վատթարացման ավելի արագ, քան տղամարդկանց դեպքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել