• Latest news

Կինը, ում մոտ անպտղություն էին ախտորոշել, երկվորյակի է սպասում

3 հունիսի, 2019  21:00

Յորքշիրի 38-ամյա բնակչուհի Դենիել Բարթլի-Մոլդը սարսափելի ավտովթարից հետո 16 օր կոմայի մեջ է եղել: Նա պարանոցի եւ ողնաշարի կոտրվածքներ էր ստացել, բացի այդ, անդամահատել էին նրա աջ ձեռքը:

Ավտովթարի հետեւանքով, բժիշկները նրա մոտ անպտղություն էին ախտորոշել: Սակայն գրեթե 5 տարի անց Դենիելը հղիացել է, եւ երկվորյակի է սպասում: Երկվորյակները բեղմնավորվել էին էքստրակորպորալ բեղմավորման եղանակով: Նրանք լույս աշխարհ կգան դեկտեմբերի 12-ին:

Կինը խոստովանել է, որ շոկի մեջ էր, երբ բժիշկներն ասացին, որ նա երբեք երեխա չի ունենա: Դենիելը 11-ամյա որդի ունի, սակայն միշտ երազել է մեծ ընտանիքի մասին: Իրենց ողջ խնայողությունն ամուսինները որոշել են ծախսել արհեստական բեղմանավոման վրա: Երկրոդ փորձից Դենիելը հղիացել է:

Ապագա մայրիկը նշում է, որ չի մտածում այն մասին, թե արդյոք կկարողանա երկու երեխայի հետեւել:

«Անցած տարիների ընթացքում շատ բան եմ սովորել: Կարող եմ մեքենա վարել, հոգ տանել իմ եւ իմ ընտանիքի մասին»,- պատմում է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել