• Latest news

Ինչո՞վ է վտանգավոր ձվի օգտագործումը

5 հունիսի, 2019  22:09

Ձվերի չափից շատ օգտագործումը զուգակցվում է առողջության համար ռիսկերով եւ կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների եւ վաղաժամ մահվան ռիսկերի ավելացմանը: MedicalXpress-ը հաղորդում է, որ այս մասին նշվում է ամերիկացի գիտնականների հետազոտությունում:

Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 30 հազար մարդ, ընդ որում նրանց առողջական վիճակի դիտարկումները կատարվել են 31 տարվա ընթացքում:

Պարզվել է, որ ամեն օր խոլեստերինի ամեն լրացուցիչ 300 մգ օգտագործումը զուգակցվում է սրտանոթային հիվանդությունների ռիսկի հետ 17 տոկոսով, իսկ վաղաժամ մահվան ռիսկի հետ՝ 18 տոկոսով:

Հավելենք, որ մեկ խոշոր ձվում խոլեստերինի պարունակությունը հասնում է մինչեւ 200 մգ:

Մասաչուսեթսի համալսարանից Քեթրին Թուքերը ընդգծում է. ձվի օգտագործումից ընդհանրապես հրաժարվել պետք չէ՝ հաշվի առնելով դրանց դրական ազդեցությունը աչքերի եւ ոսկրային համակարգի վրա:

Սակայն, նրա խոսքով տվյալ դեպքում հարկավոր է չափավորություն պահպանել:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the American Medical Association-ում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել