• Latest news

Երկու տղաները քիչ է մնացել կուրանան գելային փամփուշտներով մանկական ատրճանակի պատճառով

11 հունիսի, 2019  13:11

Գելային փամփուշտներով մանկական ատրճանակները կարող են աչքերի լուրջ վնասվածքների պատճառ դառնալ:

The Daily Mail-ը BMJ Case Reports-ի զեկույցին վկայակոչելով հաղորդում է, որ Քվինսլենդի մանկական հիվանդանոցից բժիշկները հայտնել են գելային փամփուշտներով աչքի վնասման երկու դեպքի մասին:

 Առաջին պացիենտը եղել է 14-ամյա դեռահասը, որի աչքին փամփուշտը դիպել է 10 մ հեռավորությունից: Դրանից հետո նրա մոտ ուժեղ ցավ եւ փսխում է սկսվել, վատթարացել է տեսողությունը: Աչքերի ճնշումը 3 անգամ գերազանցել է նորման, աչքի մեջ հեմատոմա է առաջացել, եղջերաթաղանթում՝ 3մմ քերծվածք, իսկ բիբը լայնացել է:

Բուժման համար 3 շաբաթ  է պահանջվել, որոնցից 2-ը դեռահասը անցկացրել է անկողնում՝ գլուխը բարձր պահած:

Երկրորդ տուժողը 4-ամյա տղա է, որին մոտ եհռավորությունից աչքին կրակել է հարազատ եղբայրը:

Գելային փամփուշտը եղջերաթաղանթի պատռվածք է առաջացրել:

Երկու պացիենտներին լիրաժեք ապաքինման համար 2 ամիս է պահանջվել, սակայն նրանց մշտական մոնիթորինգ է անհրաժեշտ գլաուկոմայի վաղ հայտնաբերման համար:

Բժիշկները նշում են, որ տուժողները կարող էին զրկվել տեսողությունից, եթե չլիներ ժամանակին արված բուժումը:

Այժմ երկուսի մոտ գլաուկոմայի եւ ինֆեկցիաների զարգացման բարձր վտանգ կա:

Այդ կապակցությամբ բժիշկները կոչ են անում զգոն լինել նման հեռախոսներով խաղալու ժամանակ եւ առավելագույնս պաշտպանել աչքերը: Բժիշկները նաեւ խորհուրդ են տալիս անչափահասների համար նման ատրճանակներ չգնել:

Բացի այդ նշվել է նրանց վաճառքը կարգավորելու անհրաժեշտությունը, ինչպես դա արվում է սթրայքբոլի եւ փեյնթբոլի հետ կապված դեպքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել