• Latest news

Անհաս երեխաները ավելի հաճախ են ապագայում թոքերի վտանգավոր հիվանդություն ունենում. հետազոտություն

19 հունիսի, 2019  17:30

Նախկինում ընդունված էր համարել, որ թոքերի քրոնիկ օբստուկտիվ հիվանդությունը հիմնականում ախտահարում է ծխողներին:

Ծխողներն, իհարկե, այժմ էլ այդ հիվանդության զարգացման գլխավոր «թեկնածուներն» են մնում, սակայն, ինչպես պարզվել է կան ռիսկի նաեւ այլ գործոններ, այդ թվում անհասությունը:

Գետերբորգի համալսարանի Սալգրենսկի բժշկության ակադեմիայի շվեդ գիտնականները պարզել են, որ ժամկետից շուտ ծնված երեխաներն ապագայում թոքերի քրոնիկ օբստուկտիվ հիվանդությամբ հիվանդանալու բարձր հավանականություն ունեն:

Մասնագետները վերլուծել են 20 տարեկանից բարձր 95 մարդկանց թոքերի գործառույթները եւ օրինաչափությունը. վաղ ծնված եւ ծնվելուց անմիջապես հետո թթվածնի կարիք ունեցող  երեխաների մոտ թոքերի աշխատանքի խանգարումները զգալիորեն ավելի լուրջ են եղել:

Գրեթե մեկ երրորդի մոտ (27 տոկոս), ովքեր ծնվելու  ժամանակ բրոնխաթոքային դիսպլազիա են ունեցել (քրոնիկ հիվանդություն, որ զարգանում է անհաս երեխաների մոտ, որոնց արհեսատական շնչառության են միացնում), 20 տարեկանում զարգանում է թոքերի քրոնիկ օբստուկտիվ հիվանդություն:

Թոքերի քրոնիկ օբստուկտիվ հիվանդությունը շատ վտանգավոր հիվանդություն է, որի ժամանակ մասնակի կամ ամբողջությամբ խանգարվում է բրոնխների անցանելիությունը, ինչպես նաեւ քրոնիկ բորբոքում է առաջանում, որի պատճառով  թոքերի հյուսվածքը կորցնում է առաձգականությունը եւ աստիճանաբար քայքայվում է: Այս հիվանդությամբ մարդիկ 20 անգամ ավելի հաճախ են մահանում պնեւմոնիայից:

Հետաքրքիր է, որ Թոքերի քրոնիկ օբստուկտիվ հիվանդությամբ պացիենտների 80 տոկոսը ծխողներ են, իսկ մանցած 20 տոկոսը՝ ոչ: Այս հետազոտությունը, ըստ հեղինակների, ցույց է տվել, որ այս հիվանդությամբ կարող են հիվանդանալ նաեւ անհաս երեխաները: Ավելին՝ անհասների համար ծխելը կրկնակի վտանգավոր է, քանի որ այն առանց այդ էլ բարձրացնում  է այս վտանգավոր հիվանդության զարգացման ռիսկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել