• Latest news

Հրաժարում հիմնակմախքից. կենդանի բջիջներով 3D տպագրությունը նոր մակարդակ է բարձրանում

19 հունիսի, 2019  18:41

Հյուսվածքների եւ օրգանների տպագրումը եռաչափ տպիչով վաղուց արդեն նորություն չէ. շատ մասնագետներ այժմ աշխատում են այս տեխնոլոգիայով եւ օգտագործում այն ամենատարբեր ոլորտներում։ Նման տպագրության համար միշտ օգտագործվում է հիմնակմախք քայքայվող նյութից, որի վրա հավաքվում են կենդանի բջիջները։

Հիմնակմախքի առկայությունն իսկ ստեղծում է որոշակի սահմանափակումներ եւ խնդիրներ, եւ հիմնակմախքն ինքն էլ կարող է թունավոր լինել։ Նոր տեխնոլոգիան, որն առաջարկել են University of Illinois at Chicago-ի մասնագետները, նախատեսում է հրաժարվել այդ հիմքից։

Ինչպես պատմում է Science Daily-ն, մասնագետներն առաջարկում են օգտագործել եռաչափ տպիչում «թանաք», որը բաղկացած է միայն ցողունային բջիջներից։ Այս գործընթացում կարեւոր դեր են խաղում հիդրոգելային գնդիկները, որոնցով լցված է լոգարանը, որտեղ տեղի է ունենում տպագրությունը։ Այդ գնդիկները սատարում են բջիջներին տպագրության ժամանակ՝ պահպանելով դրանց ձեւն ու չթողնելով տեղաշարժվել։ Հենց որ տպագրությունն ավարտվում է, միանում է ուլտրամանուշակագույն ճառագայթումը, որն ամրագրում է գնդիկները, ինչը թույլ է տալիս բջիջներին միավորվել եւ աճել՝ կայուն կառուցվածք ձեւավորելով։

Հետաքրքիր է, որ սնուցող միջավայրը, որտեղ տեղի է ունենում բջիջների հասունացումը, կարելի է հեշտությամբ փոխել, եւ սնուցող լուծույթը առանց խնդրի անցնում է կապված գնդիկների հիմքից՝ հասնելով բջիջներին։ Գնդիկները ըստ ցանկության հեռացվում են եւ հարմարվում, եթե պահանջվում է փոխել կառուցվածքը։

Այս տեխնոլոգիայի օգնությամբ գիտնականներն արդեն տպագրել են մկան ականջի կռճիկ։ Այն բազմաթիվ նոր հնարավորություններ է բացում՝ վերացնելով հիմնակմախքի պարտադիր օգտագործմամբ պայմանավորված սահմանափակումները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի