• Latest news

Հունիսի 24-29-ը Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնը հյուրընկալելու է հայտնի սրտանոթային վիրաբույժ Պիեր Բարնեին

21 հունիսի, 2019  15:37

Ս.թ. հունիսի 24-29-ը Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնը հյուրընկալելու է սրտաբանական եւ սրտանոթային վիրաբույժ, դոկտոր Պիեր Բարնեին:

Գորիսի Ֆրանս-հայկական կենտրոնում իր գործունեության ընթացքում դոկտոր Բարնեն կանցկացնի սրտաբան վիրաբույժների անվճար վերապատրաստում՝ ներկայումս Հայաստանում քիչ կիրառվող ստորին վերջույթների զարկերակների անգիոգրաֆիայի ոլորտում նրանց կատարելագործելու նպատակով:

Դասընթացին մասնակցել ցանկացող սրտաբան վիրաբույժները կարող են գրանցվել Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կետնրոնում, մինչեւ ս.թ. հունիսի 21-ը հետեւյալ հեռախոսահամարով՝ 0 28 43 01 46:

Դոկտոր Պիեր Բարնեին հունիսի 24-29-ը կանցկացնի արկերակների դոպլերային դիագնոստիկ հետազոտություն, համապատասխան զարկերակների անգիոսկանավորում եւ անհրաժեշտության դեպքում ստենտավորում Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնում: Մանրամասների համար զանգահարե՛ք 0284 301 46 կամ (091) 14 13 12:

2013 թվականին, Բուշ-դյու-Ռոն նահանգի վարչական խորհրդի աջակցությամբ, «Ակցիա առողջություն Ֆրանսիա-Հայաստան» ասոցիացիայի կողմից հիմնադրված Գորիսի Ֆրանս-հայկական կենտրոնը, Հայասատանի հարավային շրջանի ավելի քան 150 000 բնակիչների հնարավորություն է տալիս բուժվելու Երեւանից 250 կմ հեռավորության վրա գտնվող Գորիս քաղաքում:

Հնարավորություն տալով ստանձնել կենսական հրատապ խնդիրներ ունեցող հիվանդների խնամքը, Գորիսի Ֆրանս-հայկական կենտրոնը երկրի հարավային շրջանը դուրս բերեց առողջապահական մեկուսացումից: Այսպիսով, մինչ օրս փրկվել է ավելի քան 2000 կյանք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել