• Latest news

Հուլիսի 4-6-ը Հայաստանում տեղի կունենա հայ բժիշկների 5-րդ Միջազգային համագումարը ամբողջ աշխարհից ավելի քան 650 մասնագետների մասնակցությամբ

25 հունիսի, 2019  18:41

Հուլիսի 4-6-ին Հայաստանում տեղի կունենա հայ բժիշկների 5-րդ Միջազգային համագումարը, որին կմասնակցի ավելի քան 650 մասնագետ ամբողջ աշխարհից, տեղեկացրել է պրոֆեսոր Արմեն Չարչյանը, որը լինելու է միջոցառման նախագահը։

Համագումարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 3-ին։ Մասնակցելու համար արդեն գրանցվել է ավելի քան 420 մասնագետ, որոնցից 160-ը՝ Եվրոպայի, Աֆրիկայի երկրներից, ԱՄՆ-ից, Կանադայից եւ անգամ Սինգապուրից։ Ռուսաստանից համագումարին կմասնակցի 7 հայ բժիշկ, որոնք Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ են։

Համագումարին մասնակցությունը, ինչպես նշեց պրոֆեսոր Չարչյանը, հնարավորություն կտա այդ բոլոր մասնագետներին փորձ փոխանակել, նոր գիտելիքներ, հմտություններ ստանալ եւ, իհարկե, նոր կապեր հաստատել։

Համագումարի շրջանակում Երեւանում, Գյումրիում, ինչպես նաեւ Արցախում տեղի կունենան նաեւ սիմպոզիումներ եւ աշխատաժողովներ բժշկական տարբեր թեմաներով, այդ թվում ծնկահոդի էնդոպրոթեզավորման թեմայով։

Համագումարի մանրամասներին կարելի է ծանոթանալ http://www.5imca.am/   պաշտոնական կայքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի