• Latest news

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի կրթական կոնֆերանս՝ նվիրված ճողվածքների վիրաբուժության արդի մեթոդներին

26 հունիսի, 2019  14:20

Հուլիսի 3-ին, ժամը 9:00-18:00, առաջին անգամ Հայաստանում, տեղի կունենա IHC Armenia 2019 կրթական կոնֆերանսը՝ նվիրված ճողվածքների և որովայնի առաջային պատի վերականգնողական վիրաբուժության արդի մեթոդներին։

Բժշկական միջազգային կրթական նախագծին կարող են մասնակցել վիրաբույժներ, կլինիկական օրդինատորներ, ինչպես նաև ապագա վիրաբույժներ։

Կոնֆերանսն իրականացվում է հայազգի ընդհանուր վիրաբույժ Թալար Թեջիրյանի նախաձեռնությամբ, ով Հայաստան է ժամանել ԱՄՆ-ից։ Կոնֆերանսին իրենց մասնագիտական փորձով կկիսվեն աշխարհահռչակ վիրաբույժներ Բելգիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, ինչպես նաև Հայաստանից (Կից՝ ավելի մանրամասն տեղեկատվություն բանախոսների մասին)։

Գրանցումը և մասնակցությունն անվճար են:

Կենֆերանսին արդեն գրանցվել են ավելի քան 20 երկրների վիրաբույժներ։

Մասնակիցները կստանան կրեդիտավորման վկայական, ինչպես նաև հնարավորություն կունենան անդամակցելու Միջազգային Հերնիա Համագործակցություն (IHC) փակ խմբին, որտեղ համախմբված են ավելի քան 8.000 վիրաբույժներ աշխարհի տարբեր ծայրերից։

Կրթական նախագծի նպատակն է հնարավորություն տալ հայ  վիրաբույժներին հենց Հայաստանում ծանոթանալ համաշխարհային ճանաչում ունեցող վիրաբույժերի հետ, ներգրավվել նրանց IHC խմբում՝ ապահովելով  կապը  աշխարհի   տարբեր ծայրերում աշխատող իրենց կոլեգաների հետ։ Ավարտին նախատեսվում է կոկտեյլ- ընթրիք, որը հնարավորություն կտա մասնակիցներին միմյանց հետ քննարկել կոնֆերանսի ընթացքում ստացած տեղեկատվությունը։

Աշխարհահռչակ վիրաբույժները հուլիսի 4-ին  Հայաստանում կիրականացնեն նաև ճողվածքների բարձր տեխնոլոգիական լապարասկոպիկ միջամտություններ, այդ թվում՝ բացառիկ վիրահատություններ։

Իսկ հուլիսի 5-ին առաջին անգամ Հայաստանում կիրականացվի կին վիրաբույժների հանդիպում-ընթրիք, որը հնարավորություն կտա ձևավորել կին վիրաբույժների համայնք։

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝ https://www.herniagroup.com/hernia-course-armenia, դառնալ IHC անդամ:

Ինչպես նաև կարող եք զանգահարել +374 96 09 11 47 հեռախոսահամարով։

Լուսաբանման և մանրամասներին ծանթոանալու համար՝ 093-71-01-06

Կոնֆերանսը տեղի կունենա “Էլիտ Պլազա” բիզնես կենտրոնում (Մ․ Խորենացի 15)

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի